Արդեն տևական ժամանակ է, ինչ Ֆեյսբուքը Հանրապետական շատ երիտասարդների մառազմատիկ մտքերի տարածման միակ հնարավորությունն է դարձել: Ձեր ավագ ընկերների մոտ «աչոկ» հավաքելու համար անցնում եք անթույլատրելի շատ սահմաններ, օգտագործվում շատ անգամներ:

Բարոյական չէ պաշտպանել մի կուսակցության, որը սպառել է իր հանդեպ ժողովրդի կողմից ձևավորված ողջ հավատը, որը երկրի հարստահարման բանաձևերի անվերջանալի շղթա է սկսել, որի օրոք արտագաղթը հասել է ռեկորդային վիճակի, և դեռ աճում է: Ձևավորվել է խորը հիասթափության մթնոլորտ` որը դուք չեք նկատի միայն ձեր կուսակցության ներսում, երիտասարդությունը չպետք է մաս կազմի նման կործանարար ուժի: Անտեսելով իրականությունը` կորցնելու եք ձեր «ես»-ը, ձեռք բերելով մեղմ ասած վատ համբավ, որը արդեն ունեն ձեր ղեկավարներից շատերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել