Երբ ինչ-որ մեկին շատ ես սիրում, ավելի դժվար ես կարողանում արտահայտվել, քան, երբ ինչ-որ մեկը քեզ դուր չի գալիս: Դժվար չի ինչ-որ մեկին ուշունցել կամ վատ բաներ մտածել, կամ առհասարակ բացասական զգացմունք տածել, իսկ այ սիրելը էնքան հեշտ չի, որքան կարող ա թվալ: Դու կարող ես հեռու մնալ, մեկուսացնել քեզ էն մարդկանցից, ովքեր քեզ համար անգույն են, բայց, երբ գտնում ես ներկապնակդ, այլևս չես կարողանում խուսափել ներկից առաջացած կախվածությունից: Դու նկարիչ ես, ով միայն արվեստագետներին բնորոշ կախվածություն ունի ներկերից: Երբեմն  դեն  ես շպրտում  ներկերն  ու սկսում մատիտով նկարել, բայց ներկն արդեն ամբողջովին քո մեջ ա ներծծվել  ու դու հասկանում ես, որ փախուստից ուշացել ես, և որ սա շատ ավելի այլմոլորակային փախուստ է:
  Կրկնակի բարդ ա էդ տաք ու տաքացնող զգացմունքը ցույց տալը`ճիշտ ցույց տալը: Դու կարող ես ծամածռություններ անել իր մոտ, գուլպադ ուղղել, շատախոսել, մի կողմ հրել զրուցակցին ու կախվել նրա պարանոցից, անտեղի օգնություն խնդրել, խաթարել նրա անդորրը պատուհանի մոտ, գովաբանել նրան, բայց չես անում, որովհետև երիցուկը, երբեք վարդ չի դառնա, մոլախոտն էլ`ծաղիկ`անկախ ցանկությունւց ու արդարացված-չարդարացված միջոցներից: Դու դառնում ես նաբակե ճերմակությամբ արևի դեղինը կրկած երիցուկ, ու քեզ հարկավոր չէ վարդ դատնալ ու ծակել, որ քեզ նկատեն, որ քեզ նկատի:
   Որովհետև, երբ իսկապես խատուտիկներ ու երիցուկներ են ծաղկում քո ներսում, դու ամբողջովին դառնում ես էն ինչ կաս, ու քեզ դժվար ա դերասանություն անելն ու ստիպողաբար փոխվելը`հատկապես այգեպանի մոտ: Դու դառնում ես դու, ինքը դառնում ա ինքը, ու մի օր ինքը կդառնա դու, դու կդառնաս ինքը, ու դուք կդառնաք դուք ու մենք:
    Քեզ դուր ա գալիս էդ ամբողջ բարդությունը, այլմոլորակայինությունը, խճճվածությունը, մյուսներից տարբերվելը, ուրիշ լինելը, դու սկսում ես սիրել ձեզ ու  պատրաստ ես էդ ու առհասարակ ամեն տեսակ բարդության: բարդության:
  Նայում ես հետ ու մտածում. «Գրողը տանի, ինչի՞ եմ ես էսքան դեպրեսվել էս ջերմությունից», հետո հասկանում ես, որ ինչ-որ մեկին տաքացնելու համար, նախ ինքդ պետք ա տաք լինես, որովհետև  ինքիդ չտաքացնելն ավելի լավ է, քան վրան սառը քամի փչելը: Հասկանում ես, որ քեզ չես ների, եթե ինքը քո պատճառով մրսի, ուղղակի չես ների: Զգում ես, որ ինքը տաքացնում ա քեզ, ու դա վեր ա ամենից:
 Ու բացարձակ կարևոր չէ` ինքը քեզ կսիրի, թե չէ, որովհետև դրանից քո սերը երբեք չի պակասի:
  Իրեն կփորձեն քեզնից խլել, թե չէ, որովհետև ինքը գույք չի, որ սեփականատեր ունենա, որովհետև ինքը քո մեջ  ա ու հաճախ ավելի շատ քան ցանկացած այլ երևույթ, ավելի շատ քան դու ես,
Մարդիկ կնկատեն, թե չէ, որովհետև արվեստի մեջ միայն ստորագգրությունը տեսնողը իրավունք չունի խոսել նկատելու մասին,
Կհասկնան, թե չէ, որովհետև, եթե նրան չեն հասկանում, ուրեմն ոչինչ չեն հասկանում (ես չեմ խոսում ճանաչելու մասին),
Ինչ կմտածեն, որովհետև դու ազատ ես ամեն տեսակ մտածմունքներից, որովհետև կա քո Ինքը,
 Ինչ կլինի հետո, որովհետև քո ներկան, որ այն ժամանակ անցյալ կդառնա, ներկված է նրա գույնով ու միշտ այդպես կլինի:
 Ու գուցե հաճախ գրիչը ձեռքդ վերցնելով՝ չես կարողանում գրել այն, ինչ զգում ես, ու գուցե նրան ամենավառ գույներով չես նկարում, ու գուցե հաճախ մարդիկ մտածում են, որ քո սերը դեպրես ու հիստերիկ, սև ու կապույտ է, ու գուցե մոխրագույնի մեջ միայն սևն են տեսնում, բայց դու գիտես, որ ինքը
 Քո շունչն է,
Քո դադարը,
Քո մշուշը,
Քո լազուրն ու պարզությունը,
Քո դեղինը,
Քո կապույտը,
Քո մութը,
Քո լույսը,
Քո խաղաղությունը,
Քո ամպրոպը,
Քո ներդաշնակությունը,
Քո աբստրակտը,
Քո զգաստը,
Քո զինվորը,
Քո երկինքը,
Քո երկիրը, ,
Քո լամպը,
Քո հայելին,
Քո ջերմը,
Քո քամին,
Քո տաքը,
Քո սառույցը,
Քո թեյը,
Քո անուրջը,
Քո բողոքը,
Քո բողոքականը,
Քո դեպրեսը,
Քո պատուհանը,
Քո հորիզոնը,
Քո ուժը,
Քո վախը,
Քո համարձակությունը,
Քոո շունչը,
Քո ներշնչանքը,
Քո ոգեշնչումը,
Քո վրձինն ու գրիչը,
Քո կեսաը,
Քո ամբողջը,
Քո ներկապնակը, որ ամփոփված է Մոխրագույնի մեջ,
Քո ինքը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել