Թուրքիայի պատմագիտական ընկերությունն (TTK) արդեն նոր նախագահ ունի:
Էրջիյես համալսարանի պրոֆ Մեհմեթ Մեթին Հյուլագյուն այսուհետ կղեկավարի Թուրքիայի պատմության ուսումնասիրմամբ զբաղվող կամ այս դեպքում ճիշտ է ասել` խմբագրությամբ զբաղվող գլխավոր կառույցը: Այս մասին տեղեկացնում են թուրքական աղբյուրները:

Մեհմեթ Մեթին Հյուլագյուն հայերի վերաբերյալ բազմահատոր գիրք ունի, որը կոչվում է «Հայերն օսմանյան հասարակությունում»:

Ի դեպ, Թուրքիայի պատմագիտական ընկերության կազմի մեջ է գործում Հայկական հարցի ուսումնասիրման կենտրոնը, որը զբաղվում է Հայոց ցեղասպանության ժխտման աշխատանքներով և համարվում է նման գործունեություն ծավալող գլխավոր կառույցը Թուրքիայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել