Տարօրինակ է,որ ՀՀ Նախագահը Հայաստանի տարածքների նկատմամբ հավակնություն-զառանցանքների համար ադրբեջանին միանգամայն արդարացիորեն քննադատելուն զուգահեռ ազատագրված շրջանները բնորոշում է «հարակից շրջաններ»,«բուֆերային գոտի»: Իսկ ո՞վ պետք է ասեր,որ դրանք հայկական պատմական,ազատագրված հողեր են,Արցախի անբաժանելի մասը և այլն: Ո՞վ պետք է հիշեցներ Շահումյանի,Գետաշենի,Արցախի հյուսիս-արևելյան որոշ հատվածների մասին,որոնք ցայսօր բռնազավթված են ադրբեջանի կողմից: Վերջապես,մ՞իթե հնարավոր չեր մեկ-երկու տողով անդրադառնալ արհեստածին ադրբեջանի պատմությանը՝ ընդգծելով,որ ադրբեջանի ամբողջ տարածքն է բռնազավթված այդ քոչվոր-եկվորների կողմից,կարելի էր նշել բռնազավթված Նախիջևանի մասին և այլն: Հատկապես,երբ բոլորովին վերջերս ցեղապետ հեյդարօղլուն «ադրբեջանականացրել էր» ամբո՛ղջ Հայաստանի տարածքը:
Այլապես տավորություն է ստեղծվում,թե,«իսկսպես»,«ադրբեջանի տարածքների մի մասը գտնվում է Ղարաբաղի հսկողության տակ»,ինչպես իր հարցում նշել է լրագրողը: Ինչ վերաբերում է Հայաստան-թուրքիա հարաբերություններին. մշտապես ասել եմ,որ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին միջազգային ճնշումների արդյունքում պաշտոնական Երևանի վզին փաթաթվեցին և հայ ժողովրդի կամքին հակառակ ստորագրվեցին ցյուրիխյան՝ հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունները. դրանցում ամրագրված են հայոց պետականության հիմնարար սկզբունքներին ու համազգային նպատակներին կոպտորեն հակասող դրույթներ,որոնք այլ կերպ կոչվում են թուրքական հիմնական նախապայմաններ:
Չվավերացված (անհրաժեշտ է անհապաղ չեղյալ հայտարարել) այդ արձանագրությունների առկայությունը լավագույնս չարաշահվում է ինչպես թուրքիայի,այնպես էլ երրորդ երկրների կողմից:

Ես չգիտեմ՝ կոնկրետ ի՞նչ նկատի ունի պաշտոնական Երևանն ու նրա սիրած միջազգային հանրությունը «նախապայման» բառի ներքո,միայն հավելեմ,որ նախապայմանները ԳՐԱՎՈՐ ԿԵՐՊՈՎ ԱՐԴԵՆ ԱՄՐԱԳՐՎԱԾ ԵՆ ՆՇՎԱԾ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ:Արցախի մասով նախապայմանն է,որ և՛առկա է (անուղղակիորեն) արձանագրություններում,և՛ առաջ է քաշվում ԲԱՆԱՎՈՐ. ահա,ա՛յս (թուրքական կողմից հաճախակի և ԲԱՆԱՎՈՐ հնչեցվող) հանգամանքն են չարաշահում՝ ասելով «մենք կողմ ենք առանց նախապայմանների կարգավորմանը» և այլն:
Իսկ ինչո՞ւ են թաքցնում ՍԱՀՄԱՆԻ ՃԱՆԱՉՄԱՆ,ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ԵՆԹԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ու մնացածի մասին. ՍՐԱՆՔ ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ-ՎՏԱՆԳԱՎՈՐ ԴՐՈՒՅԹՆԵՐՆ ԵՆ,ՈՐ ԱՄՐԱԳՐՎԱԾ ԵՆ ԳՐԱՎՈՐ և ՍՏՈՐԱԳՐՎԱԾ:
Ով տեղյակ չէ,խորհուրդ եմ տալիս կարդալ այդ արձանագրությունները և համոզվել:
Հայաստանը չո՛ւնի մեր շահերից բխող արտաքին քաղաքականություն վարող դիվանագիտական անձնակազմ...ա՛յս է խնդիրը:

Կից նյութը կարդացեք այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել