Այսօր Ազգային ժողովում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, պատասխանելով լրագրողների հարցին, հայտարարել է, որ բոլորը, այդ թվում նաև Ռոբերտ Քոչարյանը, պետք է համախմբվեն ԲՀԿ-ի շուրջ և սատարեն միմյանց` արդյունքի հասնելու համար: 
Ու հիմա շատ ազատ, բայց պատասխանատու ԶԼՄ-ներ փորձում են շահարկել այս հայտարարությունը` ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի, ինչպես նաև մյուս բոլոր ուժերի մեջ սեպ խրելու, և նրանց միավորված պայքարը վիժեցնելու համար: 
Սակայն սույն «խիստ ընդդիմադիր» լրատվամիջոցներին հարկ է հիշեցնել, որ Գագիկ Ծառուկյանի այս հայտարարությունը նորություն չէ քաղաքական պրոցեսներից գոնե չնչին պատկերացում ունեցող անձանց համար. դեռ Ավագանու ընտրություններից առաջ Ծառուկյանը բազմիցս հայտարարել էր, որ համախմբումը պետք է տեղի ունենա ԲՀԿ-ի շուրջ: Բոլորն էլ դրա մասին լավ տեղյակ են: 
Իսկ Բաղրամյան 26-ի ցուցումներով աշխատող լրատվամիջոցների շահարկումները ցանկալի արդյունքի չեն հասնելու: Այդ նույն ԶԼՄ-ներին կարելի է ուղղակի խորհուրդ տալ դեն նետել ընդդիմադիրի դիմակը, քանի որ արդեն նորածին երեխան անգամ չի հավատում այդ հեքիաթներին, և սկսել աշխատել իրականում իրենց համապատասխանող անունների ներքո, օրինակ` serjsargsyan.am, B26.info, varchapet.am.... 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել