Մոտ մեկ ու անգամ ավելի տարի առաջ եմ սա նկարել ու պարզապես մնացել էր լուսանկարներից արխիվում. մատնել էի մոռացության: Հին Երևանյան շինության հետքեր են, որոնք նկատեցինք ես ու մեր ընկեր Sergey Tonoyan-ը Վարդանանց-Խանջյան գետնացման հատվածում՝ տխրահռչակ կիսակառույց շենքի հարևանությամբ: Այդպես էլ ինձ չհաջողվեց հասկանալ, թե ինչ շինության հիմքեր են (նաև պատուհան կամ ինչ-որ խորշ) կառուցված 19-րդ դարի Երևանում լայն տարածքում ունեցող մանր քարերից: Դժվար է նկարագրել իրա չափերը, սակայն թվում է թե նորմալ, միջին չափերի շինության պետք է պատկաներ: Կուզենայի գնահատեիք դրա արժեքն ու հնարավորության դեպքում նաև հասկանանք, թե առայժմ կիսակառույց շինությունն արդեն պետք է շարունակվի այդպես մնալ: Հնարավոր է ու անհրաժեշտ են որոշակի պեղումնե՞ր, թե ոչ ...




Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել