Վերջապես ես էլ բռնեցի ուխտի ճամփան դեպի Երուսաղեմ, տերունակոխ վայրեր. Սքանչելի մարդկանց հետ պիտի բաժանեմ ուխտի քաղցրությունը, փորձությունը, աղոթքն ու ապրումը. Գնում եմ մահտեսի դառնալու. Գնում եմ մարդկային տկարությունս խոնարհեցնելու աստվածային Զորության առջև, իմ կյանքի ժամանակավորը ներշաղախելու Անմահի շնչով, մտքիս համար անըմբռնելին ոռոգելու Հոգու փառքով. Ձեր աղոթքական զորակցության շնորհիվ, իմ բարեկամներ, գնում եմ ձեզ համար աղոթելու, որպեսզի մեր հոգիներից ներս առատանան բազում երկնապարգև շնորհները և ամենքիս համար բաղձալի խաղաղությունն ու ողորմությունը Աստծո.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել