ԱՆՀԱՎԱՏ ՀԱՎԱՏ. ԱՄՆ-ը 1968 թ. դեպի տիեզերքի խորք ուղարկեց մի հրթիռանավ, որն այլևս չէր վերադառնալու, ուղղված էր այլ մոլորակներում բնակվող մարդկանց, եթե նրանք կան։ Նրա մեջ միայն մի բան կար` Բիթլզների երգերի ձայնասկավառակը։ Գուցե և այն տեղ հասավ, հայտնաբերվեց` բայց նրանք չէին դրել նվագարկիչ, ինչպես նաև մի գծագիր, թե ինպես ստանալ այն աշխատացնող էլեկտրական հոսանքը։ Մինչև հիմա` այլամոլորակայինները մտածում են, թե ի՞նչ է այդ կլոր, տափակ առարկայի իմաստը։ Այն լսող սերունդն ի վիճակի եղավ կառուցել այդ հրաշք հրթիռը, բայց առանց հավատի, որ այն հասնելու է իր հասցեատիրոջը։ Այդպես չե՞ն մարդկության աղոթքներն առ Աստված։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել