Վրաստանում ձերբակալվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը, ում անունը մեզ հայտնի պետք է լինի Օֆշորային գործից ու Փայլակ Հայրապետյանին քցելու պատմությունից: Հիմա, ըստ երևույթի, նրան կփոխանցեն Հայաստանին ու գործը նոր ընթացք կստանա:
Հետաքրքիր է սակայն, թե որքանով է վճռական տրամադրված ոստիկանությունը ու ինչքանով անաչառ ու ազնիվ հետաքննություն կիրականացնի, որովհետև այս երկրում երևի չկա մեկը, ով հավատում է Սուքիասյանի կողմից գրված բաց նամակում հնչեցված այն վարկածին, իբր վարչապետն ու էն բենթլիապաշտ Կճոյանը տեղյակ չեն եղել, որ իրենց անունով հաշիվ են բացել և միլիոնավոր դոլարներ են դրել:
Ինչևիցե, ես լավատես եմ ու մի այլ կարգի ուրախ կլինեմ այդ երկուսին տեսնել Սուքիասյանի կողքը նստած` ամբաստանյալի կարգավիճակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել