Պարտադիր չէ, որ մարդու մտքերը լինեն միայն շոյող։ Երբ գովերգող մտքերի տարափ ես նկատում, ապա զգուշացիր՝ դա քեզ կտանի իր հոսքի հետ ու երբ իրականությունից պակասի հաճելին, կսկսես բարդութավորվել։ Պնդերն ավելիին են ձգտում՝ ավելի շատ լինի այդ քաղցրը, բայց ոչ բոլորն են պինդ։

Պարտադիր չէ, որ մարդու մտքերը միշտ քննադատական լինեն։ Երբ բողոքողում ես, դա ժամանակի ընդթացքում մղում է միայնության, որովհետև շրջապատը աստիճանաբար հեռանում է քեզանից, որովհետև ամեն հաջորդ թիրախն իրեն է տեսնում քո մտքերում։ Պնդերը սիրում են քննադատությունները, բայց ոչ բոլորն են պինդ։

Պարտադիր չի, որ մարդու մտքերը միշտ չեզոք լինեն։ Սա չարիք է, երբ մարդը շարունակաբար անտարբերություն է ցուցաբերում շրջապատին ու շրջապատում տեղի ունեցող զարգացումներին։ Նրան կարծես թե սիրում են բոլորը, բայց նրան ժամանակի ընթացքում չեն հարգում ոչ ոք։ Այստեղ չգիտեմ՝ պնդությունը որն է, բայց ոչ բոլորն են պինդ։

Պարտադիր չի, որ համադրես վերոնշյալները։ Դա հիանալի կլինի, որ ամեն ինչից մի քիչ-մի քիչ ունենաս ժամանակ առ ժամանակ, բայց ճիշտ չափով ու ժամին։ Պնդերն ավելին ու անընդհատ են համադրում, բայց պնդերն այն են, ինչ կան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել