Ընկերուհիս հարցրեց ում եմ հավանում տղամարդ դերասաններից ավելի շատ...Ian Somerhalder, թե..Jared Padaleki թե... թե.. այս շարանը շարունակվում էր, իսկ ես մտքով միայն մի տեղում էի,, ի՞նչ սեքս սիմվոլ, ոչ սպասեք!!! ախր ես էլ չեմ զգում օտարամոլության,և ոչ էլ Հոլիվուդյան դերասաններին փառաբանելու կարիքը, ես ախր չեմ ուզում նույնիսկ լսեեել նրանց մասին և փոխարենը առաջվա պես հաճույքով նրանց մասին խոսելու տեղը նյարդայնանում եմ, չի կարող պատահել, այո ես ոչ մի Ապոլոնի կարիք էլ չունեմ, նա կոտրեց իմ մեջ այդ կարծրատիպը, ու ես այլևս չեմ վախենա գոռալուց, որ ես սիրում եմ նրան ,,այո նա, որ ինձ համար Բրեդ Փիթից էլ լավն է, նա ով Մարիո Կասասից էլ գեղեցիկ կազմվածք ունի,  խենթացնող ժպիտ, ծիածանի բոլոր գույները միասին վերցրած չեն հասնի նրա աչքերի գույնի գեղեցկությանը, իսկ երբ նա ժպտում է ախ Աստված իմ չեմ կարողանում աչք կտրել նրանից,առաջ թվում էր թե լուրջ բան չի էլ կարող լինել,բայց հիմա,հիմա երբ ամեն-ինչ արդեն ավարտվել է, ու ես նրա համար ոչինչ եմ, ես հասկացա հակառակը, որ նա ինձ համար ամեն-ինչ է, երկու վարկյան նրա ձայնը լսելը կարող է ինձ կենդանացնել ու կյանքի կոչել... թեկուզև ես լինեմ մահացած,,,, ասեք ինձ խնդրում եմ ի՞նչ է սա... արդյոք,սեր թե՞ կախվածություն հավիտենական...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել