Այնպես կուզեմ ներքին խաղաղությունս զոհաբերեմ քեզ, քո  երջանկության հետ...
Քեզ...չգիտեմ թե ով ես դու,բայց հենց քո հետ...
Կուզենամ կրկին մոռանամ ինձ քո ժպիտների ու համբույրների մեջ...
Բոլոր մտահոգություններս ու մտատանջություններս մոռանամ քեզանում,դու դառնաս իմ մտքերի ու  հոգսերի հաճելի հանգրվանը:
Դու...ով ես կամ որտեղից ես, միգուցե երբևէ չլինես էլ, բայց ես երազում եմ քո մասին:
Քեզ կարող եմ կուլ տալ մի բաժակ օղու հետ կամ քեզ ծնել հենց նույն բաժակում, սակայն դու դեռ պետք է մարսվես...
Միգուցե բազմիցս կրկնվում եմ, հավանաբար դու էլ երբևէ խմած կլինես երջանկությանդ դառը բաժակից գոնե մեկ կում, բայց  արբել ես միմիայն մոռացության համար...ինչպես որ ես եմ  ամեն մի բաժակի մեջ տեսնում քո արտացոլանքը, փորձում օքսիդացնել քեզ, բայց դու ինչ որ մի մոգական ուժով հառնում ես կումիս դառնության ու զզվանքի հետ ու նման:
Շատախոս չեմ լինի, առավել ևս որ խոսքերս քեզ ուժ չեն տալիս կամ հասու չեն քեզ, ուղղակի կխմեմ քեզ, կուլ կտամ կոկորդումս այնպես, ինչպես որ ժամանակին կուլ էի տալիս արցունքներս, այքան ժամանակ, մինչև որ դու կհայտնվես իմ այլայլված, տարուբերվող ու բազմատված հորիզոնում ու կլուսավորես արշալույսներս քո համբույրներով, արևներդ ժպիտներիդ հետ կշողան աչքերիս առջև ու....
Ու երևի թե կերջանկացնես քո ներկայությամբ, կբերես քե հետ այն խաղաղություննն ու երջանկությունը որ վաղուց կորցրել եմ, ու որի աղոտ արտացոլանքը տեսնում եմ միայն բաժակիս դատարկվող հատակին մնացած մի քանի գրամ օքսիդացող հեղուկի երեսին...

Իսկ հիմա՞... հիմա քո աներևույթ կենացն եմ խմում, խմած բայց չարբած, զգոն ու սթափ: Ցանկանում եմ այրել ներսումս քո նստվածքներն ու եթերային ներկայությունդ ու ասեմ.
«Բարև ինձ ծանոթ անծանոթուհի, կարոտել եմ քո թեկուզ աներևույթ ներկայությանն ու հենց քեզ... ասում եմ բարև և բացառում եմ, վերացնում ու ջնջում եմ ցտեսություններն ու մնաս բարովները ...»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել