Բանակը մեր երկրի ամրության հիմքն է: Բայց ոչ պակաս հիմք է նաև հայալեզու կրթությունը: Ու խորհրդանշական է, որ Հայոց Բանակի էս տոնական օրով կարդում ենք, որ արդեն լրջորեն քննարկում են ռուսական գիմնազիայի հարցը: Սա լրիվ միջնակարգ դպրոց է լինելու՞, թե՞ ավագ դպրոցի նման մի բան: Բոլոր դեպքերում` եթե այստեղ հաճախելու են հայ երեխաներ, ու եթե նրանք ռուսերենով են սովորելու ուսումնական առարկաների մեծ մասը, ապա սա անկասկած պետք է որակել որպես հանցագործություն հայոց լեզվի ու Հայաստանի նկատմամբ: 

Ահա համապատասխան հատվածը (հղումը` ստորև).

«Հուշագրում արծարծվում է նաև Երևանում ռուսական գիմնազիայի բացման հարցը: Ըստ հուշագրի` կողմերը այդ ուսումնական հաստատության գործունեության աջակցության հարցերով կիրականացնեն համաձայնեցված միջոցառումներ, որում ուսումնական գործընթացը կիրականանա Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության` ընդհանուր և միջնակարգ կրթության պետական չափանիշներին համապատասխան, ռուսերենով` հայերենի, հայոց պատմության և Հայաստանի մշակույթի, ինչպես նաև օտար լեզուների ՀՀ քաղաքացիների համար հայերենով պարտադիր ուսուցմամբ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել