Հրադադարը, վաստակած հրադադարը մեծ հույսեր էր ներշնչում: Մեր ջոկատը կազմ ու պատրաստ, զենքով ու դուխով, պատրաստ էինք շարունակել «սուրբ» գործը: Հարցը էսպիսին էր: Մի քանի ժամում վերցնում էինք Նախիջևանը: Խոսակցություն տեղի ունեցավ Վազգենի հետ, լուրջ քննարկում-խոսակցություն: Հետախուզական աշխատանքը գերազանց էր կատարված: Մանրամասնությունների մեջ չեմ ընկնի, ուղղակի ասեմ, որ Նախիջևանը վերցնում էինք ոչ Ղարաբաղի պես ավերակ, ու մի գիշերում: Գործողությունների պլանը զեկուցվեց Լևոնին: Մեզ մերժեցին, տարօրինակ ու առանց լուրջ հիմնավորումների մերժում: Վազգենն ասեց՝ զենքեր բերում եք, ՊՆ գրանցում եք ու հանձնում:
Հասկացանք, որ այդ պահից մեր «սուրբ» գործի համը դուրս եկավ: Հասկացանք, որ գլխներիս ճարը պիտի տեսնենք: Ու մի քանի հոգով հեռացանք ռուսաստանները:
Վստահ եմ՝ Վազգենը հետո հոգու խորքում փոշմանել է, մի քանի անգամ է փոշմանել: 

Հիմա դրսերից, դրսերի գործնական ու անձնական շփումների պրիզմայից շատ բան շատ ավելի պարզ է երևում: Հիշեք. ազերաստանը պատերազմ չի սկսելու: Այդ երկրում կա խլրտացող մի մեծ զանգված, որ ճիշտ է, ուզում է հետ գրավել կորցրածը, բայց միայն Ալիևին իր կլանով մատաղ անելուց, ոչնչացնելուց հետո: Հայից շատ ատում են իրենց իշխանությանը: Հետո մի բան էլ են հասկացել, որ ժամանակն իրենց օգտին է, ինչի հիմա տանկերով, եթե մի քանի տարի հետո ուղղակի ջիպերով կգան-կկանգնեն Երևանի մուտքին: Մենք պատերազմից ավելի քիչ մտահոգվելու բան ունեք, քան հայի դեմ աշխատող հրադադարից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել