Բոլորի կյանքում էլ լինում է մի պահ, երբ դու քեզ կորցնում ես, անում ես ամեն-ինչ, որ նորից վերապրես նախկինում ունեցած զգացողություններդ, ես էլ.... բացառություն չլինելով անում էի ամեն-ինչ, որ գեղեցիկ պահերը մնան իմ հիշողության մեջ,թեկուզև առողջությանս գնով, բայց ես դա անում էի...Ծխել...միգուցե և շատերը քննադատեն և չընդունեն,բայց հավատացեք մեկ ամիս չտեսնելուց հետո ես ամեն-ինչ կանեի, որ գոնե մնային այն ուրախ օրերը որոնց կարոտով ես տառապում էի,մեր գիժ օրերը,երբ մենք ինչպես մյուս երիտասարդները խմում էինք,լսում նրա կողմից այդքան չսիրված Ռոք երաժշտությունը և մեկ-մեկ օգտագործում ծխախոտ..Շուտով այս ամենը հասավ իր գագաթնակետին ես սկսեցի ծխել ամեն օր,ես կասեի ամեն ժամ,ավելի ստույգ օրական մեկ տուփ,սկզբից թույլ..իսկ հետո քիչ-քիչ անցա ավելի ուժեղին,ինձ ուղղակի խեղդում էր անհագուրթ ցանկությունը անընդմեջ ձեռքիս տակ ունենալու..ես անցա բոլոր սահմանները...ողջ ամառ ես մոխրացնելով իմ խեղճ, նուրբ թոքերը տանջում էի ինձ,կարծելով թե դա ինձ կօգնի հաղթահարել իմ հոգեկան ծանր վիճակը, որի մասին նույնիսկ ընկեներիս չէի պատմում,կարծում էի թե իմ և նրա հիշողությունները պահելու միակ միջոցն է դա...ժամերով փակվում էի սենյակում գարեջրի շիշը ձեռքս...ամեն կումը ինձ մի դրվագ էր բերում...գիտեք այս պահերին քեզ միշտ թվում է թե վերջ և հետդարձ ճանապարհ  էլ չկա,բայց ես գտա ինձ...ու կտրուկ հրաժարվեցի արդեն խռոնիկ դարցաձ սովորությունից...իսկ խմիչք միայն առիթներով...Ես զբաղվում էի ակտիվ գործունեությամբ և ամբողջ 7 ամսվա ընթացքում լարված գրաֆիկով աշխատում էի,երևի դա էր, որ ինձ օգնում էր չմտածել,ցրվել ու մոռանալ...Բայց այսօր, այսօր ես խախտեցի իմ ոսկե կանոնը «հիշողության»`  վերցնելով գլանակը ձեռքս..միացնելով այն ժամանակվա իմ ամենասիրած երաժշտությունը Mon Mec a Moi և սկսեցի վայելել հիշողությանս ինձ հյուր բերած ամեն մի մասնիկը....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել