ԱՀԱԶԱՆԳ,ՎԵՐԱՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ ԵՐԵՎԱՆԻ ԽՈՐԹՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՊԵՏ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ.
Հենց նոր ինձ տեղյակ պահեցին, որ Մատենադարանի մոտ կտրատվում են վերջին ծառերի վերջին ճյուղերը` որ չխանգարեն նոր կառուցված զզվելի ճանապարհի տեսքին։Ակամային հիշեցի իմ տեսած մի կադր, երբ որբ Սասունի Բռնաշեն գավառի վերջին անտառների վերջին ճյուղերը հատելով` դրանք քո Տարոնի դաշտային մասում գտնվող պապենական գյուղովդ` տանում էին։ Առանց այն էլ` ,,սանիտարական հատման,, պատրվակով քո և նախորդներիդ ժամանակ Երևանի ծառերի միայն բներն են մնացել։ Ես պահանջում եմ, որ տեղնուտեղը դադարեցվեն նման հատումները, և թե հակված ես սանիտարական հատումների` հատիր քո ,,նժդեհական,, կուսակիցների շարքերը, որոնց գոյության ամեն օրը մի նոր հանցագործություն է ծնում։

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ. Կարո՞ղ է քո պատմական հիշողության մեջ դա արտացոլվել է այս կերպ, Տարոն, իմ կրտսեր բարեկամ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել