Փոշու, ժանգոտվածության և ճեղքերի ետևում թաքնված են այստեղ երբեմնի ապրած մարդկանց պատմությունները: Երբ փորձում ես պատկերացնել այդ մարդկանց և նրանց կյանքերը, անբացատրելի, յուրահատուկ մթնոլորտ է առաջանում: Տպավորություն է ստեղծվում, որ մարդիկ հենց նոր հավաքել են բոլոր իրենց իրերը և հեռացել:

 1  Զովացնող խցիկներ Բելգիայում
abandoned01 Заброшенные места с жутковатой атмосферой

abandoned02 Заброшенные места с жутковатой атмосферой

Սրանք Մոնսոյի լքված էլեկտրակայանի զովացնող աշտարակներն են: Կենտրոնում խողովակաձև կառույցը տաք ջուր էր մատակարարում, որը, այնուհետև, զովացվում էր և լցվում բազմաթիվ բետոնե ենթաբաժինների վրա:

 

 2  Լողացող անտառ Սիդնեյում
abandoned04 Заброшенные места с жутковатой атмосферой

Սա Երկրորդ համաշխարհային պատերազմի համար նախատեսված շոգենավ է: Երբ նավերի արտադրամասը փակվեց, բազմաթիվ նավեր լքված մնացին: Ներկայումս այս գեղեցիկ լողացող նավը վառ օրինակ է նրա, որ բնությունը կարող է զարգանալ և դիմակայել ամենուրեք և բոլոր պայմաններում:

 

 3  Հոլանդական կղզու վերջին տունը, ԱՄՆ
abandoned06 Заброшенные места с жутковатой атмосферой

Էրոզիայի պատճառով՝ կղզու վրա ավելի քիչ տարածք էր մնում և նկարում պատկերվածը կանգուն մնացած վերջին տունն էր, որը, սակայն, 2012թ.-ին քանդվեց:  

 

 4  Պրիպյատ, Ուկրաինա
abandoned07 Заброшенные места с жутковатой атмосферой

Այս լքված քաղաքը գտնվում է Չերնոբիլյան ատոմային էլեկտրակայանից 3 կմ հեռավորության վրա:

 

 5  Բուլղարական կոմունիստական կուսակցության տուն
abandoned09 Заброшенные места с жутковатой атмосферой

Բուլղարական կոմունիստական կուսակցության համար 1980-ական թվականներին կառուցված այս շինությունը ներկայումս սարսափելի տեսք ունի թե՛ ներսից, թե՛ դրսից: Թռչող ափսեի նման այս կառույցը լքվեց ԽՍՀՄ-ի փլուզումից հետո:

 

 6  Խորտակված նավ, Անտարկտիդա
abandoned15 Заброшенные места с жутковатой атмосферой

Վախենալու տեսք ունեցող այս ուրվական նավը բրազիլական է եղել և վավերագրական ֆիլմ նկարահանելու համար նկարահանող խումբ է տեղափոխել Անտարկտիդա, բայց ուժեղ քամիների պատճառով խումբը ստիպված եղավ լքել նավը: Նավի մեջ հայտնված ջուրը սառել է, ապա կոտրել է այն և խորտակել:

 

 7  Նյու Բեդֆորդի լքված թատրոնը, ԱՄՆ
abandoned16 Заброшенные места с жутковатой атмосферой

Այս հին թատրոնը գտնվում է Մասաչուսեթսում: Թատրոնը բացվել էր 1912թ.-ին և փակվել էր 1959-ին: Տարիների ընթացքում այն եղել է և՛ պահեստ, և՛ սուպերմարկետ: Բայց ներկայումս մի կազմակերպություն գումարներ է հավաքում կառույցը վերականգնելու համար:

 

 8  Հյուրանոց Սալտո, Կոլումբիա
abandoned23 Заброшенные места с жутковатой атмосферой

Հյուրանոցը բացվել էր 1928թ.-ին՝ Տեկենդամա ջրվեժի մոտ, բայց այն փակվեց, երբ ջրվեժի հանդեպ հետաքրքրությունը նվազեց: 2012թ.-ին այն թանգարանի վերածեցին:

 

 9  Լքված ռազմական հոսպիտալ Բելիցում, Գերմանիա
abandoned26 Заброшенные места с жутковатой атмосферой

abandoned27 Заброшенные места с жутковатой атмосферой

Այս մեծ հիվանդանոցային համալիրը կառուցվել էր 1800-ական թվականներին: Այստեղ ապաքինվել է Ադոլֆ Հիտլերը՝ ոտքի վնասվածքից հետո: Հիվանդանոցի որոշ մասեր գործում են, բայց հիմնականում այն բարձիթողի վիճակում է գտնվում:  

 

 10  Լքված եկեղեցի՝ ձյան մեջ
abandoned31 Заброшенные места с жутковатой атмосферой

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել