Զվարթնոց օդանավակայանի համալիրի բոլորաձև մասնաշենքի պահպանության հարցը, առաջին հերթին, բոլոր ճարտարապետների պատվի հարցն է: Քանդելու որոշման ոչ մի փաստարկ չի կարող համեմատվել անգամ այս բացառիկ ճարտարապետական ստեղծագործության արժեքի հետ: Այս տրամաբանությամբ շարժվելով՝ Հայաստանում կարելի է հիմնավորել ու քանդել ցանկացած շենք... Սա անթույլատրելի հանցագործություն կլինի մեր ոչ հեռու անցյալի ճարտարապետական ժառանգության հանդեպ: Հասել ենք մի հանգրվանի, երբ նույնիսկ անուրանալի ստեղծագործական նվաճումները կասկածի տակ են դրվում ամենաբարձր մակարդակներում, իսկ բնագավառի պետական լիազոր մարմինների անճարակ լռությունը կասկածի տակ է դնում հենց իրենց գոյության անհրաժեշտությունն անգամ: Մակետ-մանրակերտ ստեղծելու գաղափարը հուսահատության հասցնող գռեհկություն է ու ցինիզմ՝ ուղղված հենց ճարտարապետներիս: Բոլոր ճարտարապետ գործընկերներիս խնդրում եմ գոնե այս անգամ լինել հետևողական, միաբան ու անզիջում... 
Հայաստանի օդային դարպասի այս նվիրական ու ինքնատիպ խորհրդանիշը ՊԻՏԻ ՊԱՀՊԱՆՎԻ...Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել