Ladynews.am-ը գևում է.

Ladynews.am-ի հյուրասրահում է ՀՀ վաստակավոր արտիստ, մեցցո-սոպրանո Աննա Մայիլյանը:

- Ինչպե՞ս է սկսում իր օրը Աննա Մայիլյանը, ի՞նչ է անհրաժեշտ այն բարձր տրամադրությամբ սկսելու համար:

-Օրս սկսում եմ աղոթքով. այն շատ կարևոր է յուրաքանչյուրիս համար: Պետք է շնորհակալ լինենք մեր խաղաղ անցկացրած գիշերվա և առավոտյան լույսի համար: Այդպես արդեն ապահովվում է իմ լավ տրամադրությունը:

-Իսկ ի՞նչ եք նախընտրում թե՞յ, թե՞ սուրճ:

- Ինձ համար տարբերություն չկա. կարելի է ուղղակի եռացրած ջրով էլ բավարարվել: Բայց առանց նախաճաշի տանից երբեք դուրս չեմ գալիս. թեթև նախաճաշն առավոտյան պարտադիր պայման է ինձ համար:

600x580

-Կա՞ն ինչ-որ հատուկ մթերքներ, որոնք օգտագործում եք միայն նրա համար, որ օգտակար կլինեն ձայնի պահպանմանը:

-Ես կողմնակից եմ սովորական ապրելակերպին, հատուկ բաներ երբեք չեմ արել: Փոխարենը պետք է մարզվել և մարզել նաև ձայնը: Իսկ համերգային օրերը, բնականաբար, ունեն հստակ օրակարգ և սննդակարգ: Յուրաքանչյուր երգիչ ունի իր օրակարգի գաղտնիքները և տեսակները:

 -Աննա, ըստ Ձեզ՝ ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի կինը մշտապես լինի գեղեցիկ, երիտասարդ ու ցանկալի:

-Անհրաժեշտ է չբամբասել ուրիշների մասին, չնախանձել այլոց՝ ունեցած ձեռքբերումների համար, օրը չսկսել նվնվոցով, բողոքներով և այլն… Իսկ եթե ամեն բան կարգին է, ուրեմն նաև պետք է զբաղվել մարմնամարզությամբ և հետևել առողջ ապրելակերպին և սննդակարգին:

600x580

- Ի՞նչ եք կարծում կինն իր տեսակով «ուժե՞ղ» է:

-Շատ պարզունակ թվացող բան պետք է ասեմ, բայց, եթե կինն ինը ամիս երեխա է կրում իր մեջ, ուրեմն՝ այո՛: Եթե հայ կանայք կարողացել են իրենց երեխաներին սպանել, որպեսզի չթողնեն թուրքին, ուրեմն՝ այո՛, եթե այդ նույն կանայք իրենց ժայռից նետել են, որպեսզի չմնան թշնամուն, ուրեմն այո՛ կինն «ուժեղ» է: Այսօր այնպես է ամեն բան խառնվել, որ կան և ֆիզիկապես ուժեղ կանայք, որոնք զբաղվում են տարբեր տեսակի սպորտաձևերով: Բայց այն, որ կինը կարող է լինել հոգեպես շատ ուժեղ և իմաստուն, դա փաստ է:

-Իսկ տղամարդի՞կ…

-Մարդիկ տարբեր են, լինի կին թե տղամարդ: «Ընդունված է»՝ տղամարդն ավելի խելացի է կնոջից, սակայն հանդիպում են անխելք տղամարդիկ և հակառակը: Խելացիությունը հարաբերական հասկացություն է:

600x580

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել