Այսօր ՀՀ ԱԳ նախարարը ամփոփում էր 2013 թվականը: Ուղիղ 1 ժամ խոսում էր: Խոսում էր ամեն ինչից ու ոչինչից: Անկեղծ ասած, իմ տպավորությունը էնպիսին էր, որ խոսում էր ոչ թե անկախ պետության ԱԳ նախարար, այլ Խորհրդային միության չինովնիկ: Որքան պաշտոնյա է եկել Հայաստան, որքան պաշտոնական այց են կատարել մեր պաշտոնյաները, որքան փաստաթուղթ է ստորագրվել ու նման լյալյա-լյուլյուներ: Նախարարն ասում է վերջին տարիների ընթացքում մի քանի տասնյակ երկրի նախագահ է այցելել Հայաստան: Հայաստանի նախագահը, վարչապետը և Աժ նախագահը ավելի քան 100 պաշտոնական այց են կատարել արտերկիր, մոտ 500 փաստաթուղթ է ստորագրվել, և այլն և այլն: Է, հա, հասկացանք, հետո ի՞նչ: Ո՞ւմ են պետք էդ այցերն ու հյուրընկալությունները, ո՞ւմ են պետք այդ ստորագրված հարյուրավոր փաստաթղթղերը, եթե արդյունքը աղքատ, դատարկված ու հեղինակազրկված Հայաստանն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել