Ինչպես հաղորդում է «The Daily Mail» լրատվականը՝ Նոր Զելանդիայում ձկնորսը մանր ծովախեցգետնի նման, տարօրինակ տեսքով ծովային արարած է որսացել, որը լողում էր օվկիանոսի մակերեսին: Ստյուրտ Ֆրաստերն իր երկու որդիների հետ Հյուսիսային Իսլանդիայի Կարի Կարի թերակղզուց 69 կմ դեպի հյուսիս ձկնորսությամբ էին զբաղվում, երբ Ֆրաստերը նկատեց կիսաթափանցիկ «ծովախեցգետնին»: Ձկնորսը պատմել է, որ այն բավականին պինդ է եղել, դոնդողատիպ, ու ոչինչ հնարավոր չի եղել տեսնել նրա ներսում, բացի փոքրիկ նարնջագույն գնդիկից:

Լուսանկարը զարմացրել է Ֆրազերին ու իր ձկնորս ընկերներին, ովքեր դեռևս չեն պատկերացնում, թե ինչ կարող է լինել այդ տարօրինակ արարածը:
Ֆրաստերն ասել է. «Մենք չգիտենք, թե դա ինչ է, բայց դա կենդանի արարած էր, որին մենք նախկինում երբեք չէինք տեսել»:

This translucent shrimp-like creature was caught swimming near the surface of the ocean off New Zealand
Այնուամենայնիվ, Փլիմոթի Ազգային ծովային ակվարիումի հետազոտությունների գլխավոր պրոֆեսոր Դեբորա Քրեքնելը նշել է, որ այդ օրգանիզմը «Salpa maggiore» կամ այլ կերպ «Salpa maxima» է:
Ազգային ծովային ակվարիումի հաղորդակցության ու պահպանության բաժնի տնօրեն Փոլ Քոկսը ասել է, որ սալպաների մասին քիչ բան է հայտնի, սակայն հայտնի է, որ սրանք հիմնականում   հանդիպում են սառը ծովային ջրերում՝ հատկապես օվկիանոսի հարավային մասում:
Սալպաները գլանանման արարածներ են, որոնք շարժվում են սեղման ու մարմնի միջից ջրի դուրս մղման միջոցով: Սրանք սնվում է ջրային մանր օրգանիզմներով՝ օրինակ, ջրալվերով, որոնք լողում են օվկիանոսի արևի ճառագայթները ներթափանցած ջրերում:
Սրանք կարող են ապրել ինչպես առանձին, այնպես էլ միմյանց կպած շղթաներով:
Ի տարբերություն այլ ծովային արարածների՝ սրանց թափանցիկությունը որս դառնալուց խուսափելու պաշտպանական ֆունկցիա է կատարում:

Baffled: Fisherman Stewart Fraser holding the see-through shrimp

Mr Fraser, was fishing with sons Conaugh and Finn 70kms north of the Karikari Peninsula when he spotted the mysterious shrimp

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել