Մենք այդպես էլ չսովորեցինք հավասարության նշան դնելը, ամեն ինչին կողմնապահորեն ենք մոտենում՝ և՛ զինվորներին, և՛ մահին, և՛ հիվանդ երեխաներին...ամեն ինչին...
Սարսափելի բան է տեղի ունեցել. զինվորը իր կյանքը մեր բոլորիս խաղաղության համար զոհել է, բայց չէ՞ որ տարվա մեջ սա առաջին ու միակ դեպքը չի, և մյուս զոհված զինվորներն էլ իրենց ընտանիքների միակներն էին, իրենց ծնողների հույսն էին: Հերոսի կոչում են շնորհում, որովհետև Արմենը մի փոքր այլ հանգամանքներում՝ մարտի դաշտում է զոհվել, բայց ընտանիքին նպաստ նշանակելու պահանջները պետք է վերաբերվեն նաև մյուս զոհված և բանակում, չգիտես՝ ինչու, նոր հայտնաբերված «հիվանդությունից» մահացած զինվորների ընտանիքներին էլ: Բոլորի համար էլ իրենց երեխաները անգին են ու բոլորի վիշտը ՀԱՎԱՍԱՐ Է: Բոլորը ՀԱՎԱՍԱՐԱՊԵՍ մեր ուշադրության կարիքն ունեն: 

Կամ էլ հիվանդ երեխաների նյութեր ենք տարածում, մեկին չգիտես՝ ինչու, բոլորով օգնում ենք, սկզբից մինչև վերջ գումարը հավաքում, իսկ մյուսին, ում ընդամենը մի փոքր գումար չի բավականացնում, ոչինչ չենք անում` «սիմպատյայի հարց է», մեկին՝ ամեն ինչ, մյուսին` ոչինչ ...

Գիտեմ՝ շատերը չեն կիսի կարծիքս, ամեն դեպքում, պետք է հասկանալ մի պարզ ճշմարտություն՝ բոլոր մարդիկ հավասար են, և նման դեպքերում կողմնապահություն անելը շատ անարդար ու ցավալի է...
Մյուս մահերին չեք անդրադառնում, որովհետև ձեր մտքերն ու ստատուսները կայքերը չեն տանի, ուշադրության կենտրոնում չեք հայտնվի, իսկ նման դեպքերը քննարկվում են, կարելի է կողքից էլ սեփական փիառով զբաղվել...

Ինչպես Գալյա Նովենցն էր ասում հայտնի ֆիլմում` «թե էս աշխարհն ընչի է ըսպես ծուռ...»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել