Մեր երաժշտական շոու-աշխարհը ծանր հիվանդ է: Երգ+կլիպները թաթախված են երեք հիմնական բաղադրիչով` 1) ռաբիզ, 2) շքեղ ավտոներ ու 3) կոնքերը ֆռռացնող կատուներ: Ու էդ չիՇԻԿ ու գլաՄՐՈՏ թաղանթի տակ, ասել լոռեցին, մի զադ էլա կա վոչ: Դատելով այս երեք բաղադրիչներից` հիվանդությունը կարելի է ախտորոշել որպես «քաղցկեղ», այսինքն` ՌԱԿ, որը հավասար է`
Ռ (Ռաբիզ) + Ա (Ավտոմեքենաներ) + Կ (Կատուներ ու Կոնքեր):
Հատկապես «հզոր» են էն բազմաթիվ «գործերը», որոնք միավորում են այդ բոլոր երեք տարրերը: Պատահաբար միացրի հեռուստացույցը, ու թեժ տասնյակն սկսվեց հենց այդպիսի մի նմուշով:
Հ.Գ. Հատկապես մարդու կոկորդ է սեղմվում, որ էն հերոս տղային էգուց թաղում են, իսկ էկրանից էս գարշանքն է թափվում...
Հ.Գ.2 Հանկարծ չասեք` լավ երգեր էլ կան: Գիտեմ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hrach.martirosyan.58/posts/775550952458269?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել