Ու թող Արմեն Հովհաննիսյանի հերոսական մահվանից հետո ոչ ոք չհամարձակվի արդարացնել ու առավել ևս հերոսացնել Հակոբ Ինջիղուլյանին, ով հերիք չէ գերի ընկավ/հանձնվեց, մի բան էլ սոխակի նման երգեց իրենց եթերում:
Ուրեմն, եթե գերության մեջ հայտնվելը կարելի է արդարացնել պատահականությամբ, ապա գերության մեջ ոչ արժանավայել ու անթասիբ կեցվածքը արդեն արդարացում ունենալ չի կարող: Ունենք երկու զինվոր, գրեթե հասակակից, գրեթե նույն ժամանակահատվածներում ծառայած. մեկն իր կյանքի գնով կանգնեցրեց մի քանի տասնյակ հատուկ ջոկատայիններից բաղկացած դիվերսիոն խումբը, իսկ մյուսը գերության մեջ հայտնվելով, եթերով պապուս հեքիաթները պատմեց, հիմա էլ չի կողմնորոշվում` Հայաստան վերադառնա՞, թե երրորդ երկիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել