Օդրի Հեփբերն

«Սիրում եմ այն մարդկանց, ովքեր ինձ ստիպում են ծիծաղել: Ես իսկապես, կարծում եմ, որ ծիծաղն այն է, ինչ ես ամենից շատն եմ սիրում: Այն ապաքինում է բազում հիվանդություններից…Հնարավոր է,  այն մարդու մեջ ամենակարևորն է»

« Ես ծնվել եմ անհավատալի , սիրելու ցանկությամբ և ուժգին ցանկությամբ այն նվիրելու »

« Կնոջ գեղեցկությունը  տարիքի հետ ավելանում է »

« Մարդիկ իրերից ավելի շատ վերականգնելու, խթանելու, ներելու կարիք ունեն: Երբեք, ոչ ոքի  “դեն”  մի՛ նետեք»

Օդրի Հեփբերն

« Կնոջ գեղեցկությունը հոգատարությունն է, որը նա սիրով է անում և կիրքն է, ինչը նա չի թաքցնում»

« Գեղեցիկ են այն շուրթերը, որ հաճախ բարի բառեր են  ասում: Գեղեցիկ են այն աչքերը, որոնք փորձում են մարդկանց մեջ միայն լավը տեսնել: Բարեկազմ  կառուցվածքով է նա, ով իր կերակուրը կիսում է սովահարի հետ: Եվ այն մազերն են մետաքսե, որոնց ամեն օր փոքրիկ բալիկ է շոյում»

«  Տալ` ասել է թե ապրել: Եթե դադարես տալ, ուրեմն ոչ մի բանի համար չես կարող ապրել»

« Ամբողջ կյանքում մայրս ներշնչել է ինձ, որ մարդը պետք է պիտանի լինի: Նա վստահ էր, որ սեր ընծայելն ավելի կարևոր է, քան այն վերցնելը »

«Ապրելը` թանգարանի միջով վազելն է: Եվ, միայն հետո ենք սկսում իսկապես գիտակցել, թե ինչ եք տեսել, մտածել այդ մասին, փորփրել գրքերում և հիշել, որովհետև միանգամից այն ընդունելն անհնար է »

«  Ես երբեք չեմ ցանկացել բաժանվել: Ես տանել չեմ կարողանում ապահարզան բառը, երբ այն արտաբերում եմ ամբողջովին կծկվում եմ: Իմ իդեալն էր ամուսնանալ մեկ անգամ և ընդմիշտ»

«  Ամուսնությունը շփում է մինչ մահ: Մինչև մարդը չհասկանա իր ցանկությունների խորությունը,նա այդ քայլին չի կարող դիմել: Ես դեռևս բացահայտում եմ ինքս ինձ…Ես դեռ շատ բան չգիտեմ, բայց անպայման կբացահայտեմ: Ահա թե ինչու չեմ ուզում կապված լինել ինչ որ բանին կամ ինչ որ մեկին »

Օդրի Հեփբերն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել