«Հարաբերական խաղաղության այս կարճ շրջանում հայ ժողովուրդը հնարավորություն ստացավ վերականգնելու քայքայված տնտեսությունը։ Ծավալվեցին շինարարական և վերականգնողական աշխատանքներ։ 
Սակայն գաղթերի ու տեղահանությունների, ինչպես նաև բնական աղետների ու հաճախակի կրկնվող սովի հետևանքով Հայաստանի մի շարք գավառների բազմաթիվ բնակավայրեր լքվեցին։ Նվազեց բնակչության թիվը։ 
Շատերը բռնեցին արտագաղթի ճանապարհը։ Անկում ապրեցին երբեմնի ծաղկուն քաղաքները, խոպանի ու արոտավայրերի վերածվեցին մշակելի հողերն ու այգիները։ Ծայրահեղ աղքատության մատնվեցին ոչ միայն հասարակ ժողովուրդը, այլև իշխանավորները։
Երկրի համար հատկապես ծանր հետևանքներ ունեցավ քաղաքային կյանքի անկումը և տնտեսության քայքայումը։ Անկում ապրեցին արհեստն ու առևտուրը։ 
Հայաստանում հաստատված քոչվոր ցեղերին իրենց ոչխարների հոտերի համար անհրաժեշտ էին ընդարձակ արոտավայրեր, դրա համար էլ նրանք քիչ էին ուշադրություն դարձնում տնտեսության զարգացմանը…»
Ծանո՞թ պատկեր է: Սա հատված է պատմության դասագրքից՝ «Հայաստանի քաղաքական և տնտեսական դրությունը XV դ. երկրորդ կեսին»: 
Ուղղակի էն ժամանակ մենք անկախ չէինք, ու մեր երկիրը կառավարվում էր «թշնամիների» կողմից...
Հմմմ, ասում եմ՝ ի՜նչ լավ ա չէ՞, որ մենք ազատ-անկախ երկրում կապրենք...
ՀԳ. Բոլոր համընկնումները պատահական են: Իսկ պատմության անիվը՝ կլոր: Էնպես որ քիչ մնաց, շուտով նոր Անդրանիկներ են ծնվելու...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել