Ավելորդ են արդեն վերլուծություններն ու վեճերը. նրանց մասին ամեն ճշմարտություն բազմիցս գրվել, ասվել է, դիմանկարները ամբողջացված են, մնում է հուսալ, որ նրանք՝ բոլոր այդ արդեն հայտնիները, արենայից կհեռանան ընդմիշտ, նոր եկողներն էլ կլինեն ազնիվ մարդիկ, երկիրը դուրս կբերեն այս խորխորատից: Իսկ հիմա թողեք, որ նրանք իրար մեջ իրար հարցեր լուծեն, իրար հոշոտեն: Նրանք բոլորն էլ նույնն են՝ մեկը մի քիչ ավել, մյուսը՝ մի քիչ պակաս, տարբերությունը մեր քրտինքից կուտակած բանկային հաշիվների ու ունեցած անշարժ գույքի մեջ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել