Երեկ վարչապետի օգնական Միհրանը բավականին վիճահարույց ու ոչ կոռեկտ արտահայտություն էր արել` կապված այն բանի հետ, որ Գլենդել փախած հայերը իրավունք չունեն քիթները խոթելու Հայաստանի ներքաղաքական հարցերի մեջ, որովհետև զրկել են իրենց այդ իրավունքից` լքելով երկիրը:
Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ դա, իհարկե, անհեթեթ դիրքորոշում է, ու Հայաստանի ներքաղաքական կյանքի մեջ քիթ խոթելու իրավունք ունի ցանկացած ոք, ով սրտացավ է իր երկրի համար ու սիրում է այն: Մի կողմ դնենք նաև այն հանգամանքը, որ Գլենդելի հայ համայնքը ահագին մեծացել է նաև շնորհիվ այն ներքին քաղաքականության, որ վարել է Միհրան Հակոբյանի շեֆ Տիգրան Սարգսյանը, որովհետև երկու դեպքում էլ ակնհայտ փաստերի հետ գործ ունենք:
Ինձ դուր չեկավ, սակայն, մի երևույթ, որ նկատեցի մեկնաբանություններում: Տասնյակ ամերիկահայեր վրդովված գրել էին հետևյալ միտքը. դե որ տենց ա, էլ չգաք մեզանից փող ուզեք, էլ փող չենք տա հանգանակությունների ժամանակ: Այ յուրաքանչյուր նման միտք արտահայտողի հասցեին կարող եմ ասել նույնը, ինչ ասել է Միհրան Հակոբյանը. եթե ձեր արշինը քնձռոտ Համահայկական հիմնադրամին տարեկան մի 100-200 դոլար փող տալն ա, ու դրանով դուք համարում եք, որ մեծ ադալժենի եք անում ՀՀ-ին ու առավել ևս հայաստանաբնակ հայերին, դուք, իրոք, իրավունք չունեք խառնվելու Հայաստանի գործերին:
Ասեմ ավելին, ցանկացած ՀՀ քաղաքացի, ով ապրում է Հայաստանում ու ունի 100.000 դրամ գրանցված աշխատավարձ, ձեզանից ավելի շատ գումար է տալիս երկրին` հարկերի ու տուրքերի տեսքով, նենց որ մի երևակայեք ձեզ մեցենատներ, իսկ մեզ` մուրացկաններ:

Հայաստանը սիրելու համար Հայաստանի պասպորտ ու գրանցում պետք չի, բայց Հայաստանը սիրել-չսիրելը չպետք է բերվի ու հասցվի հեռուստամարաթոնին մի երկու կոպեկ հանգանակելուն:

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել