Պատգամավորների աշխատավարձերը կարգին բարձրացրել են. պատրաստվեմ առաջիկա Ազգային ժողովի ընտրություններին, գնամ, պատգամավոր դառնամ: Խնդիր չունեմ. հիմա տանն եմ պարապ-սարապ նստած, այն ժամանակ ԱԺ-ում կնստեմ, ձեռքի հետ էլ ծանոթ-բարեկամ- հարևանների հարցերն էլ կլուծեմ: Բայց դե, դեռ չեմ որոշել՝ ո՞ր կուսակցության համամասնական ցուցակով առաջադրվեմ, կարծում եմ՝ այ, այս հարցում իմ ֆբ ընկերները կօգնեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել