Ուզում եմ տեսնել քո պատկերի այդքան տաքացնող անտեսանելի գույները,
Ուզում եմ շղթայվելով իրանիդ շուրջը՝ ընդմիշտ կողպվել քեզ,
Ուզում եմ նորից ու նորից տաքանալ սրտիդ անձայն բաբախոցից

Ուզում եմ զգալ քո անհոտ բույրը, զգալ քո շունչը՝ պարանոցիս կայծակելուց
Ուզում եմ լսել քո խլացած ձայնը
Ուզում եմ վերջապես բացես իմ առջև քո դատարկ սիրտը..
Ուզում եմ ասես, որ Սիրում ես ինձ...

Դե', մի բան ասա, մի' նայիր այդքան անտարբեր`
Կարծես մենք երբեք իրար չենք ճանաչել
Կարծես մենք երբեք իրար հետ չենք խոսել,

Անտարբերությունդ ինձ վառում, մոխրացնում, մասնատում, փշրում է
Բայց չի սպանում...

Կարծես հայացքդ ասում է «Դու՛, կտանջվես, մահը քեզ համար չէ»:

Աչքերս փակելով ամեն գիշեր երազում եմ առավոտյան քեզ տեսնել, զգալ որ դու էլ չես գնա, ես այլևս մենակ չեմ, դու իմ կողքին ես, դու ինձ հետ ես...

Բայց, հեռվում թվացող քո ստվերը ուղղակի առավոտյան քամուց պարող վարագույրն էր, 
Այն իր մեղմիկ շարժումներով քո պատկերն էր ինձ համար նկարում`
Քո պատկերը, որին ես վաղուց չեմ տեսել
Քո պատկերի այդքան տաքացնող անտեսանելի գույները
Որոնք ես այդքան շատ տեսնել եմ ուզել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել