Անի Զախարյան` ոչ կոռեկտ, անտիպատիա հասարակության կողմից, քաղաքականությունից հեռու, ոչ հայեցի հայացքների տեր կերպար: Իմ սուբյեկտիվ կարծիքով ներկայիս իր ագրեսիվ պահվածքը կարելի է բացատրել հետևյալ կերպ: 
1 տարբերակ. Կոնկրետ հանձնարարական են տվել վերևներից, թե բա, եթե ուզում ես քո այս բռնած ճանապարհին խորդուբորդությունների չհանդիպես, արի քեզ ինչ ասում ենք արա ու այս պարագայում ավելի լավ քավության նոխազ, քան Անի Զախարյանն է, դժվար թե հայտնվեր, որովհետև այն աստիճանի է «ռասկրուտկա» եղել իր հիվանդագին մտքերի շնորհիվ, որ ակամայից երբ մտնում էս ֆբ, նյուզֆիդումդ երբ տեսնում ես Անիի նկարը՝ ինչ-որ նյութի տեսքով, մի քիչ լիցքաթափվելու համար մտնում ես, որ կարդաս: Ահա թե ինչի համար ընտրվեց Անի Զախարյանը:
2 տարբերակ. Անի Զախարյանին քաղաքական գործընթացներին ներգրավելը էտ ուղղակի հերթական «պրոյեկտն» էր, որ հարմար առիթի դեպքում, երբ ինչ-որ թեմա փակելու դեպքում «ծանր հրետանին ա ի հայտ գալիս»՝ իրեն բնորոշ «տաֆտալոգիայով», որը ուղղակի կդառնա քննարկման առարկա և կշեղի հասարակության ուշադրությունը բուն խնդիրներից: Տվյալ պարագայում, այդ խնդիրը կառավարության տապալած գործունեությունն է և, քանի որ տարեսկզբին պետք է հրաժարական տար վարչապետը՝ համաձայն նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերի, կրկին անգամ թեման ուզում են շեղել: Թեման շեղելուն էլ ձև կա, շատ անտաղանդ ձևով են դա անում, կպնում են մի երևույթի, որ ուղղակի անտրամաբանական ա: ԲՀԿ-ի բարեգործությունների մասին ա խոսքը, Անի Զախարյանի «փայլուն» տրամաբանության համաձայն, այդ բարեգործությունները վատ են անդրադառնում հասարակության վրա և ակամայից այդպես ԲՀԿ-ն դառնում է ՀՀԿ-ի կցորդ: Որ ասում եմ ծիծաղելու է. ոնց կարող է բարեգործությունը, այն էլ այդ մասշտաբների, այն էլ այս սոցիալական ծանր վիճակում գտնվող հասարակության համար համարվել, կոպիտ ասած, արատավոր:
Հ.Գ. Խորհուրդ Անի Զախարյանին, եթե կոնկրետ արդար ուղի եք ման գալիս՝ երկրի բարօրության խրախուսման գործընթացում, ապա այդ ուղին սխալ ռակուրսով տանելու փոխարեն, անդրադարձ կատարեք երկրի կործանման գործին լծված քաղաքական գործիչների գործելավոճին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել