Աշխարհի բոլոր մշակույթներում երեխաներին հատուկ խնամքով են մոտենում ու պաշտպանում նրանց, մինչև վերջիններիս հասուն տարիքի հասնելը: Այն ընդունելի տարիքը, որից կարելի է աշխատել, մշակույթից մշակույթ տարբերվում է, սակայն երեխաների ստրկությունը, ցավոք, գոյություն ունի գրեթե բոլոր երկրներում ու առանց տարիքային սահմանափակման: 

Աշխարհում միլիոնավոր երեխաներ ենթարկվում են ստրկության: Այսօր կանդրադառնանք ժամանակակից աշխարհում երեխաների ստրկության ամենասարսափելի 10 դեպքերին:

 10  Աֆղանստանի պարող տղաները


Պատերազմից ծվատված Աֆղանստանում «Բաչա Բազի» անվանումով սովորույթ կա, երբ պարում են երիտասարդ տղաներ ու վաճառվում հարուստ տղամարդկանց: Այս վայրի անվանումը թարգմանաբար նշանակում է «հետաքրքրվել երեխաներով»: Այս երեխաներին շահագործում ու ենթարկում են սեռական բռնության: Թալիբանի կողմից սա արգելվել էր, և, աֆղանական օրենքների համաձայն, այժմ էլ արգելվում է: Մի վայրում, որտեղ կանանց արգելվում է պարել հասարակության առջև, անպաշտպան տղաներին ստիպում են կանանց հագուստ հագնել ու պարել տղամարդկանց համար: Այս շոուներից հետո տղաներին հաճախ տանում են հյուրանոցներ ու սեռական բռնության ենթարկում:

Աղքատության մեջ հայտնված այն տղաները, ովքեր հայր չունեն կամ ապրում են փողոցներում, հատկապես հաճախ են ենթարկվում բռնությունների: Ֆինանսական միջոցներից զուրկ ընտանիքները, որոնց հույսը հաճախ մեծ տղայի կողմից ֆինանսական օգնությունն է, տղաներին դրդում են ընկնել Բաչա Բազի «ճահիճը»: Երեխաները, որոնցից շատերը 9-ը տարեկանից էլ չկան, ազդեցիկ առևտրականների կողմից «խնամքի տակ են առնվում», ովքեր նրանց խաբում են՝ ավելի լավ կյանք խոստանալով: Որոշ տղամարդիկ էլ ապրուստ են հայթայթում փողոցում՝ տղա, «եկամտաբեր, թանկարժեք» երեխաներ գտնելով ու հավաքագրելով: Երեխաներին «աշխատանք» է տրվում, ու այդպիսով նրանք մատնվում են ստրկության: Այս կառույցի բնույթն ամբողջությամբ մանկապղծության վրա է հիմնված, և երբ տղաները հասունանում են, ու նրանց դեմքին մորուք է հայտնվում, նրանց ազատ են արձակում: Այսպիսի դաժան կյանք տեսած երիտասարդները հետագայում հաճախ իրենք են ներգրավվում երեխաներ հավաքագրելու գործում:

Համարվում է, որ «Բաչա Բազին» առաջացել է Աֆղանստանի հյուսիսում, սակայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար անցկացված ներքին հետազոտության արդյունքում փաստեր են ի հայտ եկել, որ դա գործում է նաև Երկրի հարավում ու նույնիսկ Քաբուլում: Իշխանություն ունեցող տղամարդիկ պաշտպանում են ու կանխում հանցագործների պատիժը: Պարզ  է դարձել նաև, որ երկրի իրավապահները և նույնիսկ արևմուտքից տղամարդիկ են գալիս Աֆղանստան՝ տղա երեխաների «ծառայություններից» օգտվելու համար:
Այս երեխաների կյանքն ամբողջովին կործանվում է, ու նրանք չեն կարողանում խուսափել սեռական ոտնձգությոունից, իսկ նրանք, ովքեր փորձում են փախչել, ամենայն հավանականությամբ, սպանվում են:

 9  Սենեգալի հարկադրված մուրացիկները

460496601

Իրականում փողոցային մուրացիկ բոլոր երեխաները չեն, որ տնանկ են: Սենեգալում մոտ 50.000 երեխա ստիպողաբար ուղարկվում է փողոց՝ փող մուրալու համար: Ծնողներն իրենց երեխաներին ուղարկում են Ղուրանի ուսումնասիրության դպրոցներ, որոնք կոչվում են դաարաս, ու միտված են երեխաներին Ղուրանի գրվածքները սովորեցնելուն: Սակայն այս դպրոցներից շատերն իրականում երեխաներին ստիպում են դուրս գալ ու փողոցներում մուրալ ու այդ գումարը հանձնել իրենց հոգևոր առաջնորդին կամ ուսուցչին: Այս երեխաների տարիքը տատանվում է 4-14-ի միջև: Եթե երեխաները ձեռնունայն են վերադառնում, ապա նրանց անգթորեն պատժում են՝ կապելով շղթաներով կամ ծեծի ենթարկելով: Դաարասի դպրոցներին հաջողվում է խուսափել պատժից, իսկ ակտիվիստները փորձում են պայքարել, որպեսզի այս դպրոցները դադարեն կատարել իրենց անօրինական գործը՝ հոգևոր ուսումնառության քողի ներքո:

 8  Ստրկությունը արևմտյան Աֆրիկայի կրոնական վանքերում

152258767

Արևմտյան Աֆրիկայում գոյություն ունի ավանդական կրոնական ծիսական ստրկություն: Տրոկոսին, որը թարգմանաբար նշանակում է «աստծո ստրուկները», հենց այդպիսի ծիսական ստրկություն է, որի ժամանակ երիտասարդ, կույս աղջիկները տարվում են տաճար՝ ընտանիքների կողմից կատարված վատ արարքների համար նրանց պատժելու իրենց:

Այս աղջիկներին սեռական բռնության են ենթարկում, ստիպում կատարել ծանր աշխատանք ու ընդմիշտ կրել ընտանիքի ամոթը: Նրանց չի թույլատրվում իրենց մոտ փող ունենալ: Աղջիկների ընտանիքները պետք է նրանց համար կերակուր ու հագուստ բերեն: Նրանց կյանքի ամեն մի ասպեկտ վերահսկվում է այն հոգևորականների կողմից, ովքեր առաջնորդում են տաճարներում, ու ովքեր միայն պատասխանատվություն են կրում աստվածների ու տաճարի տերերի առջև: Իսկ տաճարի տերերը սովորաբար գյուղի ամենատարիքով մարդիկ են ու մեծ քաղաքական ու տնտեսական իշխանություն ունեն:

Սեռական  ոտնձգությունը գաղտնիք չէ, ու նրանք պետք է սեռական կապ ունենան հոգևորականների հետ ամեն անգամ, երբ նրանցից դա կպահանջվի, ու այդպիսով, աղջիկները  իբր սեռական կապ են ունենում այն աստվածների հետ, ում ծառայում են այդ հոգևորականները: Այս աղջիկներին այնքան հաճախ են բռնաբարում, որ կրոնավորները կարող են տասնյակ երեխաներ ունենալ այդ աղջիկներից: Սա ավելի է սաստկացնում աղջիկների ամոթը, քանի որ մարդկանց կողմից այդ երեխաներն օրինական չեն համարվում, քանի որ նրանք ամուսանացած են ոչ թե մարդկանց, այլ աստվածների հետ:

Եթե ընտանիքները հրաժարվում են թողնել իրենց երեխաներին, հավատացած են, որ նրանց հետ սարսափելի բաներ կարող են տեղի ունենալ: Պետք է նշել նաև, որ միայն մեկ կույս աղջիկ ստրկության զոհաբերելով, այս ընտանիքների մեղքերը կարող են չքավվել, ու մի ամբողջ սերունդ կպահանջվի, որպեսզի զոհաբերվեն նրանց կույս աղջիկները: Եթե աղջիկները մահանում են իրենց ծառայությունները կատարելիս ընտանիքներից պահանջվում է, որպեսզի նրանք մեկ այլ կույս աղջիկ ուղարկեն տաճար: Նույնիսկ եթե այս աղջիկներն ազատվեն հոգևորականների կողմից, նրանց կարող են ստիպել վերադառնալ տաճար՝ որպես աստծո ստրուկներ: Չնայած այս ծիսական ստրկությունն անօրինական է համարվում այնպիսի երկրներում, ինչպիսին Գանան է, այնուամենայնիվ, այն գաղտնի կերպով դեռևս իրականացվում է:

 7  Ընտանեկան ստրկություն

450744521

Ժամանակակից ստրկության ամենատարածված ձևը, թերևս, ընտանեկան ծառայությունն է: Աշխարհում շոկային թվով՝ 10.5 միլիոն երեխաներ են ենթարկվում ընտանեկան ստրկության, որոնցից շատերը ընդամենը հինգ տարեկան են:: Նրանք հոգ են տանում իրենցից ավելի փոքր երեխաների մասին, ուտելիք պատրաստում, մաքրում, ջրում այգին, մաքրում տունը ու կատարում այն բոլոր տնային աշխատանքները, որոնք հանձնարարվում են տան աշխատողներին:
Այս երևույթը կարելի է հանդիպել ամենուր, այդ թվում նաև ԱՄՆ-ում, որտեղ մոտավորապես 50.000 ստրուկ երեխա է հաշվարկվում և, դրանից բացի, ամեն տարի ԱՄՆ է բերվում թրաֆիթինգի զոհ մոտ 17.500 երեխա: Ինչը փաստորեն նշանակում է, որ մեր օրերում շատ ավելի շատ մարդիկ են ստրկության մատնված, քան Ամերիկայի պատմության այն ժամանակահատվածում, երբ ստրկությունը օրինական էր համարվում: Երեխաների ընտանեկան ստրկությունը չպետք է շփոթել այն բանի հետ, երբ երեխաներն այս ընտանեկան գործերը կատարում են՝ լինելով ընտանիքի մասն ու օգնում են նրանց, ինչն իրականում ընդունված է աշխարհի շատ մշակույթներում: Ստրկության դեպքում այս երեխաներին չեն վերաբերվում որպես ընտանիքի անդամներ, փոխարենը նրանց հաճախ պահում են մեկուսացված, ենթարկում սեռական բռնության ու վերաբերվում ստրուկների պես` գաղտնի պահելով արտաքին աշխարհից ու կախվածության մեջ հայտնվելով իրենց պահողներից:

Ցավոք, այս տեսակ ստրկությունը կարող է տեղի ունենալ հենց ձեր հարևանությամբ, և դուք կարող է դրա մասին տեղյակ չլինեք: Երեխաները կարող են առևանգվել ու ենթարկվել թրաֆիքինգի:

 6  Շոնտլանդիայի կանեփի ֆերմաներում


Երեխաները, որոնք ապրում են այնպիսի վայրերում, ինչպիսիք են Չինաստանն ու Վիետնամը, ստրկացվում են Մեծ Բրիտանիայում ու ստիպողաբար աշխատում են կանեփի ֆերմաներում, որոնցից շատերը գտնվում են Շոտլանդիայում: Այս ֆերմաները հիմնականում պատկանում կամ կառավարվում են կազմակերպված հանցավոր խմբավորումների կողմից: Այս ֆերմաներում երեխաները 24 ժամ շարունակ պահվում են շինություններում, որոնց  պատուհանները մգեցված են, իսկ դրանց դռներն՝ ամուր փակված: Ստրկության մեջ պահվող երեխաներն ընդամենը 13 տարեկան են: Հաշվարկվում է, որ ամեն տարի մոտ 300 երեխա է թրաֆիքինգի ենթարկվում Մեծ Բրիտանիա, իսկ իրավապահներին չի հաջողվում զոհերին պաշտպանել հանցագործներից ու ստրկությունից:
Այս երեխաները բնական լույս չեն տեսնում, քանի միայն արհեստական լուսավորության շնորհիվ է կանեփի բույսը աճում է: Նրանք ենթարկվում են նաև այն թունավոր նյութերի ազդեցությանը, որոնք օգտագործվում են այս բույսերի մշակման համար:

Այս երեխաներին հաճախ ասվում է, որ նրանք ազատ կարձակվեն, երբ նրանք իրենց աշխատանքով վճարեն իրենց ընտանիքների պարտքը: Պարտքերի մասին նրանց ասածները երբեմն ճիշտ է, սակայն վճարելու հետ կապված նրանց պնդումներն՝ այնքան էլ չէ: Երեխաներին նաև զգուշացնում են, որ եթե նրանք փորձեն փախչել՝ նրանց հարազատներին կսպանեն:
Բրիտանական իրավապահ մարմինները փորձում են գտնել ու ձերբակալել այս մարդկանց, սակայն միշտ չէ որ երեխաներին կարողանում են դրանով օգնել, փոխարենը երեխաներին հաճախ ձերբակալում են՝ թմրանյութերի արտադրման մեջ մեղադրելով: Այսպիսի բազմաթիվ դեպքեր են գրանցվել, իսկ դրանցից մեկի դեպքում երեխային 27 ամիս բանտում պահելուց հետո, նրան արտաքսել են իր երկիր` Վիետնամ: Իսկ այն երեխաներին, ում բանտ չեն ուղարկում, փոխարենը երեխաների խնամքի կենտրոն են ուղարկում: Այնուամենայնիվ, լինելով խնամքի կենտրոններում, նրանց դեռևս չի հաջողվում ազատվել հանցավոր խմբավորումներից, որոնք շարունակում են նրանց ահաբեկել ու ստիպել «ինքնակամ» վերադառնալ ստրկության:

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել