Սարոյանը տասներկու տարեկան էր, երբ մի հրեայի խանութի ցուցափեղկին կարդաց` «Զեղչ»: Մոտեցավ եւ նկատեց, որ փոքր տառերով գրված է`«Հայերի մուտքն արգելված է»:
Ամուսնությունից վեց տարի անց միայն կինը` Քերոլ Մարկուսն ամուսնուն հայտնեց, որ հրեա է, եւ այդ փաստն ինքը գաղտնի է պահել ամուսնուց (այս մասին իր հուշերում գրել է Արամ Սարոյանը): Բաժանվեցին... Տարիներ անց կնոջ հետ հաշտվեց, բայց ամենօրյա վեճերը կրկին հանգեցրին ամուսնալուծության: Սարոյանը փորձեց կնոջից վերցնել երեխաներին` Լյուսիին եւ Արամին, բայց ապարդյուն: Մահամերձ Սարոյանին երեխաներն այցելեցին հիվանդանոցում. աղջիկը յոթ տարի չէր տեսել հորը, որդին` երեք:
ՀԳ- Քերոլին վերջնականապես լքելուց հետո հայտնի գրողն այլեւս չամուսնացավ: Ամերիկայում տարածվեցին պատմություններ` բազմաթիվ հայտնի ու անհայտ կանանց, այդ թվում նշանավոր Մերիլին Մոնրոյի հետ Սարոյանի ունեցած սիրային կապերի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել