Մի անգամ Բեռնարդ Շոուն հայտարարեց այն մասին, որ բոլոր կանայք ծախու են: Այս մասին իմանալով` Անգլիայի թագուհին նրա հետ հանդիպման ժամանակ ասաց.
- Դա ճի՞շտ է , պարոն, որ Դուք պնդում եք, թե բոլոր կանայք ծախու են:
- Այո Ձերդ գերազանցություն:
- Ես նույնպե՞ս, - բարկացավ թագուհին:
- Այո, Ձերդ գերազանցություն: Դուք նույնպես:
- Եվ որքա՞ն արժեմ ես:
- 10.000 ֆունտ ստերլինգ, - պատասխանեց նա:
- Այդքան էժա՞ն, - զարմացավ թագուհին
- Տեսնու՞մ եք Դուք արդեն շուկա եք անում, - ժպտաց դրամատուրգը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել