ՊՆ N զորամասի մոտ ընկած մեքենայի մեջ հայտնաբերվել է նախկին զինվորականի դի(ֆոտո)Lorinews.am-ը գրում է.

ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Լոռու մարզի Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ Բազում գյուղի սկզբնամասում՝ ՊՆ N զորամասի հարևանությամբ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է lorinews.ամ-ի թղթակիցը, ժամը 15:30-ի սահմաններում ոստիկանության Վանաձորի բաժին ահազանգ է ստացվել,որ նշված հատվածում՝ ՊՆ N զորամասի հարևանությամբ     մակնիշի 73 ML 777 համարանիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել թփուտները,իսկ ներսում տղամարդու դի կա: Դեպքի վայր են ժամանել մեծ թվով իրավապահներ ու ճանապարհային ոստիկաններ, ՊՆ աշխատակիցներ, Տեղում են անձամբ Գուգարքի ոստիկանապետ Արթուր Շահվերդյանը, Լոռու ճանապարհային ոստիկանության պետ Էդգար Սուսլիյանը, Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Լոռու մարզի քննչական բաժնի պետերը: Մեր տեղեկություններով մեքենայում հայտնաբերվածը Վանաձոր քաղաքի բնակիչ Մ.Գ.-ն է, ով երկար տարիներ եղել է զինվորական, սակայն մեր տեղեկություններով գործով կզաղվի Գուգարքի քննչական բաժինը., այլ ոսչ Ռազմական ոստիկանությունը: Մանրամասները՝ առաջիկայում: Լուսանկարները՝ Էդվարդ ԱրզումանյանիՊՆ N զորամասի մոտ ընկած մեքենայի մեջ հայտնաբերվել է նախկին զինվորականի դի(ֆոտո)ՊՆ N զորամասի մոտ ընկած մեքենայի մեջ հայտնաբերվել է նախկին զինվորականի դի(ֆոտո)ՊՆ N զորամասի մոտ ընկած մեքենայի մեջ հայտնաբերվել է նախկին զինվորականի դի(ֆոտո)ՊՆ N զորամասի մոտ ընկած մեքենայի մեջ հայտնաբերվել է նախկին զինվորականի դի(ֆոտո)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել