Մարդիկ իրար շնորհավորում են Արմեն Մազմանյանի մահվան կապակցությամբ: Սա այն գագաթնակետն էր, որին հնարավոր էր հասնել: Երբ մարդն ուրախանում է մյուսի մահով...

Ի՞նչ էր ձեզ արել Մազմանյանը, որ այդքան հրճվում եք: Ո՛չ ձեր թոշակն է խլել ձեզանից, ո՛չ ձեր աշխատավարձն է իր գրպանը դրել: Ի՞նչ էր արել: Մի՞թե կարելի է քաղաքական հայացքների պատճառով ուրախանալ ուրիշի դժբախտության վրա: Գոնե ուրախանում եք, ձեր մեջ ուրախացեք, ոչ թե հրապարակայնորեն ցույց տվեք ձեր ատամները: Ձեր գրառումները կարող են կարդալ նրա հարազատները կամ մտերիմները: Հետաքրքիր կլինի տեսնել ձեր դեմքի արտահայտությունը, երբ ձեզանից պատասխան պահանջեն: Մարդ իր մեջ որքա՞ն դառնություն պետք է կուտակած լինի, որ չարախնդա դրանով....

Ես ամաչում եմ, որ ունեմ նման հայրենակիցներ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել