Արա, ստիպում եք քաղաքապետարանին պաշտպանեմ, չեմ հասկանում. էտ որ գրում եք Երևանում Ամանորին կեղտոտ էր, կյանքում տեսել եք Նյու-Յորքը էտ օրերին, Լոնդոնը, Մանչեսթերը, Փարիզն ու Ամստերդամը ու ոչ թե կենտրոնը, այլ փոքր-ինչ հեռու (չնայած կենտրոնն էլ): Թե ընենց մտածում եք, որ Երևանում ռոբոտ-հավաքարարներ տեխնոլոգիա է ներդրվել ու ինչ-որ մեկն էլ չէր լարել դրանց, որ դրանք դուրս գային աշխատանքի, մարդի՞կ են չէ ու շատերը չէ, որ այդ օրերին հերթապահություն էին անելու, վերջիվերջո, էտ հերն անիծածը Նոր Տարի ա, ու որքան էլ զարմանալի է, սակայն հավաքարարներն էլ են նշում դա (ասեմ էլի, որոշ մարդանմանների համար): Համենայն դեպս ասեմ, որ հունվարի 1-ի գիշերը տեսել եմ, թե աղբատար մեքենա, թե հունվարի 3-ին եկել են մեր շենքից աղբ տարել, ու դա փաստ ա, այն, որ կարելի է ամեն ինչ ավելի լավ կազմակերպել, դա էլ է միանշանակ: Իմ մոտ տպավորություն ա, որ եթե էտ նույն քննադատները տեսնեին հետ տվող անասունների փողոցներում, բայց Նյու-Յորքում, որտեղ հետո բուլդոզեռներով են էտ քաքերը հավաքում, կասեին. «վա՜յ, տեսեք՝ ինչ սիրուն ա, ինչ գունավոր են մարդիկ հետ տալիս ու ինչ հետաքրքիր դասավորությամբ են աղբակույտերը մայթերին»: Լուսանկարում էլ Նյու-Յորք՝ այս տարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել