Հաճախ է պատահում, երբ խնջույքներից կամ այլ միջոցառումներից հետո անհրաժեշտ է վարել մեքենա: Բայց միշտ չէ, որ այդ միջոցառումներից հետո դուք կգտնվեք սթափ վիճակում: Ուստի որոշում եք սպասել: Սպասել այնքան, մինչև ալկոհոլի ազդեցությունը վերանա, և կարողանաք հանգիստ մեքենա վարել:


Գոյություն ունի մի կայք, որ կօգնի ձեզ այդ հարցում: Այն թույլ է տալիս որոշել օրգանիզմում ալկոհոլի քանակը և տալիս է հստակ ժամանակ, թե երբ կարող եք նստել ղեկին: Անհրաժեշտ է ուղղակի անցնել օնլայն թեստ՝ գրանցելով ձեր տարիքը, քաշը, վերջին անգամ ալկոհոլ օգտագործելու ժամանակը, ալկոհոլի տեսակը, չափը և այլն: Կատարելով նշված պահանջները՝ կորոշվի, թե ինչքան ժամանակ հետո կարելի է վարել մեքենա: Անհրաժեշտ է մուտք գործել ԱՅՍ կայքը: 


     ՀԻՇԵՑՈՒՄ: Օգտագործելով տվյալ կայքի տված ցուցումները՝ անհրաժեշտ է հիշել, որ դրանք միշտ նախնական են: Այսինքն, շատ հնարավոր է, որ դրանք չհամընկնեն ձեր իրական վիճակի հետ, ուստի միշտ եղեք զգույշ և զգոն: Անվտանգ երթևեկություն...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել