Մեր կյանքը երբեմն այնքան հագեցած է լինում, որ սեքսի համար ժամանակ չի մնում: Եվ որոշ զույգեր անգամ օրացույցում հատուկ օրեր են նշանակում:

Որոշ զույգերի համար նման մեթոդը կարող է բավականին ռոմանտիկ լինել: Շատ ամուսնական զույգերի համար սեքսի համար լավագույն ժամանակն այն է, երբ երեխաներ դեռ չկան, մնացածի համար այն ժամանակը, երբ երեխաներն արդեն քնել են:

Բազմազանությունը թարմացնում է

Հետաքրքրեք ձեր սիրելիին ժամանակ առ ժամանակ ինչ-որ նոր բան մտածելով. դա կարող է լինել դերային որևէ խաղ, նոր դիրք, սեքսի համար անսպասելի վայր կամ ժամանակ, երաժշտություն: Անսովոր որևէ բան հորինեք: Այդ ժամանակ սիրելին պարզապես ժամանակ չի ունենա սովորելու սեքսին:

Խոսեք, խոսեք, խոսեք

Կանայք շատ հաճախ են մտահոգվում, և այդ մտքերը շեղում են ննջասենյակում: Նստեք և քննարկեք ձեր սիրելիի հետ, գուցե նա օգնի տրամադրվել սեքսին և շեղել անկարևոր մտքերից: Կանանց մեծամասնությանն անհրաժեշտ է ընդամենը 20 րոպե թուլանալու և սեքսին տրամադրվելու համար:

Բացի այդ ժամանակ հատկացրեք սիրելիի հետ ձեր սեքսուալ ցանկությունների, ֆանտազիաների, կարիքների և խնդիրների մասին խոսելու համար: Ուշադրություն հատկացրեք նաև ձեր և սիրելիի սեքսուալ առողջությանը, այսինքն ձեր սեքսուալ էքսպերիմենտները պետք է անվտանգ լինեն: Դա կօգնի այլ տեսանկյունից նայել ձեր սեքսուալ կյանքին:

Շարունակեք սովորել սեքսով զբաղվել

Կազմակերպեք սեքսի տնային դասընթացներ. ինտերնետում բազմաթիվ ուսուցանող տեսանյութեր կան կամ էլ կարող եք Կամասուտրան ուսումնասիրել: Դա կմիավորի ձեզ և թարմություն կհաղորդի ձեր հարաբերություններին:

Փորձեք ինչ-որ բան առաջին անգամ անել

Ձեր սիրելին կարող է ինչ-որ հոբբի կամ հետաքրքրություն ունենալ, որի հանդեպ դուք նախկինում անտարբեր եք եղել: Հետաքրքրություն ցուցաբերեք, եթե իսկապես ցանկանում եք ինչ-որ նոր բան փորձել: Համատեղ փորձը կամրապնդի ձեր հարաբերությունները և կօգնի միմյանց դիտարկել այլ տեսանկյունից: Դա սահուն կերպով կանցնի նաև սեքսին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել