Ցանկացած տոն փչացնելու ոմանց բացառիկ ունակությունն ուղղակի ապշեցնում է. Իբր <կոկորդիլոս> պրոեկտը մեզ քիչ էր սուխուդյանախառը ավանտիուրան վերջնականապես մխտռեց Ամանորը: Ժողովուրդ, գծեր կան, որոնք անցնել չի կարելի: Տեղից մեր ժողովրդի դեմքին վաղուց ժպիտ չի գալիս: Շանթի տղայի որդիական վարքն իհարկե ընկալելի է, նույնիսկ գովելի: Բայց ոստիկաններն էլ, խոստովանենք, շատ ադեկվատ վարք դրսևորեցին: Ոչ մի դիսկոնֆորտ չստեղծեցին: Տղան գնաց հորը շնորհավորելու, ռուպռն էլ Մովսիսյան Կարենն իր ձեռքով փոխանցեց պատանուն, որ հոր Ամանորը շնորհավորի, բայց բա ադեկվատությունը, առավելևս Ամանորին, փոխադարձ է ընկալելի: Բա ձեր փողոցային վարքին ինչ անուն դնել, հը՞: Իսկապես ոչ մի սուր բնորոշում չեմ ուզում օգտագործել, տոն է վերջապես, ու հետո մի պարզ ճշմարտություն կա, որ ինքնին խոսուն է ու գործուն ցանկացած սուր բնորոշումից, որոնց իհարկե վերջնականապես արժանացաք այ մեր <ակտիվիստներ>: Ախր էսօրվա ոստիկանությունը այլևս անխոցելի է ձեր էժան ու խիստ նեղշահադիտական տրյուկների համար: Ու դա մի օրում չեղավ, ոստիկանությունն, ի դեմս Գասպարյանի, մեծ ջանքերի գնով հասավ այսօրվա արհեստավարժությանն ու փոխվստահությանը ժողովրդի կողմից: ՈՒ, ի վերջո, ամանորը պխտորելով միայն վնասեցիք Շանթին ու նրա որդուն: Թուլացրեցիք այ դիլետանտներ: Ոստիկանությունը մեկ է, հայտարարել էր, որ գիշեր ցերեկ է ծառայություն անցկացնելու, ուղղակի երևի վիրավորանքի, անտեղի ու թունոտ վիրավորանքի փոխարեն էդ ծառայող տղաները այլ բան էին ակնկալում, ասենք մի ցորենի հատիկի չափ բարեմաղթանք, շնորհավորանք: Ինչ որ է: Շնորհավոր ձեր ու ձեր ընտանիքների ամանորը հարգելի ոստիկաններ: Ձեր ընտանիքների, ձեր մայրերի միակ փափագը, որ անվնաս, անփորձանք ամեն օր տուն գնաք, հասնեք ձեր ընտանիքներին: Շնորհակալություն, որ այս օրերին ապահովում եք մեր խինդ ու ուրախության անվտանգությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել