Ճշմարտությունը լավագույնս դրսևորվում է լռության մեջ…
Բոդդհիդհարման համարվում է Ձենի առաջին պատրիարքը: Նա առաջինն էր, ով Հնդկաստանից Չինաստան բերեց բուդդայականությունը վեցերորդ դարում: Երբ նա որոշեց վերադառնալ տուն, հավաքեց իր չին աշակերտներին իր շուրջը որպեսզի կարողանա որևէ մեկին իր ժառանգորդ նշանակել: Նա փորձության ենթարկեց նրանց իմացությունը հետևյալ հարցով. «Ի՞նչ է ճշմարտությունը»:
- Ճշմարտությունն այն է, ինչ վեր է հաստատումից ու ժխտումից, - ասաց Դաո Ֆուցզյուն:
- Դու իմ մաշկը ժառանգեցիր, – ասաց Բոդհիդհարման:
Միանձնուհի Սու Ցզին ասաց.
- Այն Անանդայի պատկերացումն է Բուդդայի բոցավառ աշխարհի մասին, այժմ և հավիտյան:
- Դու իմ մարմինը ժառանգեցիր, - ասաց Բոդհիդհարման: 
Դայգունը ասաց.
- Չորս տարրերը՝ օդը, ջուրը, հողն ու կրակը ունայն են: Ճշմարտությունը ոչինչ է:
- Դու իմ ոսկորները ժառանգեցիր, - ասաց Բոդհիդհարման:
Վերջում նա նայեց Այցիին, ով խոնարհվեց մեղմ ժպտալով և լուռ մնաց:
- Դու իմ ոգին ժառանգեցիր, - ասաց Բոդհիդհարման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել