Այսպիսի հրատապ մի հարց. ի՞նչ եք Դուք պատրաստվում կրել Ամանորին: Գեղեցիկ հագուստ, սմոքինգ: Իսկ ինչ եք մտածում, հըըմմմ, ներքնազգեստի մասին: Եթե Դուք ապրեիք Հարավային Ամերիայի տարածքներից մեկում, ապա այս հարցը գոյություն չէր էլ ունենա: Սան Պաուլոյում, Լա Պասում և հարավամերիկյան այլ շրջաններում մարդիկ Ամանորը դիմավորում են հիմնականում կարմիր և դեղին զգեստներով: Կարմիր, եթե  գալիք տարուց ակնկալում են սեր, դեղին` եթե փող:
    Նշանակություն չունի` ինչ ենք մենք կրում, չնայած Ամանորը նորի խորհրդանիշ է: Թերթել նոր, առանց ոչ մի նշումների օրացույցը, երևի մարդու համար ամենահաճելի գործողություններից է. վերջապես, նա կարող է մոռանալ հոգսառատ տարին, կոնֆլիկտներն ու սխալները և սկսել ամեն ինչ նորից:
   Պատահական չէ, որ Նոր տարին մարդիկ դիմավորում են այդքան մեծ էնտուզիազմով: Օրինակ ԱՄՆ-ում, այն նշում են հրավառությամբ ու շքերթներով, գինարբուքներով ու կենացներով: Այնուամենայնիվ, կան վայրեր, որտեղի մշակույթը «ստիպում է» նշել Ամանորը փոքր-ինչ տարօրինակ:
   Շատ երկրներում կա տարածված կարծիք, որ Նոր Տարվա նախաշեմին ու հենց այդ օրն ընդունված որոշակի չափորոշիչներ կարող են ազդեցություն ունենալ գալիք ամիսների իրադարձությունների վրա: Ֆիլիպիններում, ըստ ավանդույթի, եթե դու այդ օրը կրում ես կետիկավոր զգեստ կամ ուտում ես կլոր մրգեր, ապա նշանակում է, որ Նոր տարին քեզ համար կլինի բեղմնավոր: Իսկ Իսպանիայում 12 զարկերից յուրաքանչյուրին համընթաց խաղողի հատիկ ուտելը նույն նշանակությունն ունի:
  Այլ երկրներում Ամանորի խորհուրդը կայանում է նրանում, որ անցնող տարվա հետ պետք է ճանապարհել նաև հոգևոր վատ երևույթները, քանզի այդպիսով Նոր տարին կարող է իր հետբերել մաքրություն ու անարատություն: Այս ամենի հետ ասոցացվում է նաև կրակը, օրինակ Շոտլանդիայում այդ օրն անցկացվում է Հոգմանայի փառատոնը, որի ժամանակ փողոցով քայլող տղաներն իրենց հետ տանում են կրակե օղակներ: Պանամայում հայտնի մարդկանց վառվող նկարներով` muñecos, քայլում են փողոցներով:
Հոգևոր վատ երևույթներից ազատվելու մյուս օրինակը Դանիայում է, երբ մարդիկ կեսգիշերին թռչում են աթոռներից:
  Նշանակություն չունի, թե մեզ համար վերոհիշյալ օրինակները որքանով են տարօրինակ: Համենայնդեպս, դրանք իրենց հետ բերում են լավատեսություն, որը դժվար է չգնահատել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել