Ինձ սպանում ա ՀՀ ոստիկանության PR-ի և մարքեթինգի բաժնի գործելավոճը: Չեմ հասկանում, ոստիկանությունում մի հատ խելոք մարդ չկա՞, որ ասի տղերք ջան PR-ը տենց չեն անում, թարգը տվեք: Եթե ուզում եք մարդիկ սկսեն ոստիկանությանն իսկականից վստահելը, ոչ թե պետք ա Ֆեյսբուքում մի 5000 դոլլարի գովազդ տալ այն մասին, որ ՀՀ քաղաքացին ոստիկանին արդեն վստահում է, այլ պետք է սկսել ավելի պարզ, ավելի հասարակ բաներից: Օրինակի համար կարել է այլևս ոստիկաններին միլիցյա-պեպելնիցա չասել, չջրիկանալ ու ամեն պատահած քեֆի ժամանակ լամբադա չպարել, ընդդիմադիր լրագրողների վրա գործ չսարքել և այլն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել