«Ազգ»-ը գրում է.

Հայաստանն այժմ Մաքսային միությանն անդամակցության «ճանապարհային քարտեզ» ունի, որտեղ միջոցառումների մի հսկայածավալ շարք է,բայց որոնք հրթիռային արագությամբ պատրաստվում են Հայաստանում իրականություն դարձնել: Սակայն խոսքը տվյալ դեպքում ոչ թե այդ քարտեզն է, այլ այն հանգամանքը, որ Ղազախստանը վերապահումով է մոտենում այդ փաստաթղթին, չնայած ստորագրել է, վերապահումն էլ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Որ այդպիսի վերապահումը սպասելի էր, նորություն չէ, հատկապես հաշվի առնելով Ղազախստան-Ադրբեջան հարաբերությունները, որոնց հիման վրա էլ նույն այդ երկիրը մինչեւ հիմա էլ նշել էր ղարաբաղյան խնդրի` Հայաստանի հետ հարաբերություններում խնդրահարույց լինելու մասին: Բնական է, որ առնվազն հայտարարությունների կամ հատուկ կարծիքի տեսքով Ղազախստանը պետք է ցույց տար Ադրբեջանին, թե իր խոսքն ասաց:

Բնական է նաեւ այն, որ Ղազախստանի հատուկ կարծիք ասվածն այդպես էլ կմնա հատուկ կարծիք` հետագա որեւէ հետեւանքիկամ արդյունքի չհանգեցնելով:Հիշեցնենք նաեւ, որ Մաքսային միությանն անդամակցությունից հետո Հայաստանի` Արցախի հետ հարաբերությունների հեռանկարի մասին մտահոգիչ դատողություններ էր արել նաեւ Մաքսային միությանեռյակի մյուս ներկայացուցիչը` Բելառուսը:Մյուս կողմից, Ղազախստանն ու, առավել եւս, Բելառուսը չեն, որ որեւէ կերպ կարող են կարգավորել,լուծել կամ անգամ ազդել ղարաբաղյան խնդրի կարգավորման վրա: Այստեղ մնում է Ռուսաստանիհանգամանքը, որիՙ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում համանախագահող երկիր լինելը որոշ մոտեցում է պարտադրում, միեւնույն ժամանակ, չմոռանանք, որ Ռուսաստանը մեր տարածաշրջանում ունի իր խստորեն առանձնացված շահերը:Այդուհանդերձ, Ղազախստանի նախագահի կողմից վերապահման վերջին բարձրաձայնման առնչությամբ բազմաթիվ դատողություններ արդեն արվել են, թե Մաքսային միությունը քաղաքական չէ, հետեւաբար կապ չունի այդ խնդրի հետ կամ որ նույն օրը, երբ Հայաստանի հետ քարտեզ էին ստորագրում, Ռուսաստանը վավերացրել է իր կողմից ճանաչված Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ առեւտրի համաձայնագրերը, որոնցով հանվում են ապրանքների ներմուծման մաքսատուրքերը: Դեռեւս 2012-ի գարնանը ստորագրված համաձայնագրով միայն սպիրտային ու ծխախոտային արտադրանքը կմնա մաքսատուրքի տակ:

Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել