«Ազգ»-ը գրում է.

Ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովի ոչ իշխանական անդամներըՙ 4 պատգամավոր, այսօրժամը 15-ին հանձնաժողովի նիստ են հրավիրել(հանձնաժողովը 7 անդամ ունի` 3-ը ՀՀԿ-ն եւ ՕԵԿն-ն են ներկայացնում): Արտահերթ նիստ հրավիրելու նպատակը գազային համաձայնագրերի քվեարկության հաշվարկման օրինականության խնդիրը քննարկելն է:Ըստ որոշ տեղեկւթյունների` հնարավոր է նաեւ, որ հանձնաժողովի նախագահին փոխելու հարց քննարկվի (նախագահը ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանն է):

Ընդդիմադիրների կարծիքովՙ ձեռք բարձրացնելու եղանակով քվեարկության ձայները հաշվելու ժամանակ խախտում է տեղի ունեցել այն առումով, որ հանձնաժողովն իր բոլոր անդամներով պետք է նիստ գումարեր, արձանագրություն կազմեր, որը անդամները ստորագրեին` հաստատելով քվեարկության արդյունքները: Մինչդեռ 7-ից 4-ը` ընդդիմադիր պատգամավորները ներկա չեն եղել:

«Ազգը» գրել է, որ մեծամասնության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը սա խախտում չի համարում,քանի որ հաշվիչ հանձնաժողովը նրա կարծիքով միայն հաշվում է, իսկ որոշում ընդունողն այդ պահին նախագահողն է: Այնպես որ, ըստ իշխանական պատգամավորի, քվեարկության կարգը չի խախտվել:Մինչդեռ ընդդիմադիրները մնում են իրենց կարծիքին:Տեսնենք, թե ինչ դուրս կգա այս արտահերթ նիստից, որտեղ փաստորեն ոչ իշխանական պատգամավորները մեծամասնություն են. այդպես էլ է պատահում:

Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել