movsisyanFootsport.am-ը գրում է.

Ռուսական հեղինակավոր Спорт-Экспресс-ը յուրաքանչյուր մրցաշրջանից հետո որոշում է Ռուսաստանի բարձրագույն խմբում հանդես եկած լավագույն խաղացողներին` տարբեր անվանակարգերում: Այժմ առաջնությունում հայտարաված է ընդմիջում և հրապարակվել են լավագույնների հավակնորդները 19 մրցափուլից հետո: Նախորդ առաջնությունում ամենահեղինակավոր` «Լավագույն խաղացող» անվանակարգում հաղթող դարձավ հանրահայտ Սամուել Էտո Օ-ն: Կամերունցի հարձակվողն այն ժամանակ հանդես էր գալիս Մախաչկալայի «Անժիիում» և կրում էր թիմի ավագի թևկապը: Սակայն, ինչպես հայտնի է, կամերունցին այս առաջնության սկզբում հեռացավ «Անժիից»: Այժմ առաջնության «Լավագույն խաղացող» անվանակարգում առաջատարը «Սպարտակի» հարձակվող Յուրի Մովսիսյանն է: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին հաջորդում են Դամեյ Նդոյը («Լոկոմոտիվիվ»), «Զենիթի» հարձակվող Հալկը, Մովսիսյանի ակումբակից Դենիս Գլուշակովը և Դանին («Զենիթ»):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել