Հարյուրավոր լրագրողներ են սպանվել սիրիական պատերազմի ընթացքում։ Գրեթե բոլորը սպանվել են զինյալների արձակած կրակից, կազմակերպված պայթյուններից ու զինյալների կողմից ղեկավարվող տարածքում անհայտ կորելու արդյունքում։ Սակայն մեկ լրագրող՝ ոմն Մոհլեմ Բարակայի սպանությունը տեղ գտավ Reuters լրահոսում, քանի որ վերջինս մահացել է հենց այն տարածում, որը մի քանի օր անընդմեջ հրետակոծվել է Սիրիայի բանակի կողմից։ Եվ ահա. սրտաճմլիկ պատմություն այն մասին՝ ինչպես է լրագրողը զոհ դարձել բռնապետական ռեժիմի կողմից։ Հարյուրավոր այլոց «բախտը չբերեց», զոհ չգնացին իշխող ռեժիմին, հետևաբար և լուսաբանվել միջազգային լրատվականների կողմից շանս չունեցան։

Հարց. Reuters-ը ստում է՞
Պատասխան. Ոչ, բայց լրագրությունը վաղուց արդեն դարձել է քարոզչություն, ընդ որում անթաքույց ու անամոթ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել