Անհրաժեշտ է`

5 միջին չափի եփած կարտոֆիլ

2 հավկիթ

100 գր պաքսիմատ

100 գր պանիր

2-3 ճաշի գդալ ալյուր

բուսական յուղ

աղ, պղպեղ

 

Պատրաստման եղանակը`

1. Կարտոֆիլը մաքրել, քերել կամ աղալ:

2. Ավելացնել հավկիթը, համեմունքները, լավ խառնել:

3. Ավելացնել ալյուրը, կրկին խառնել:

4. Պանիրը կտրատել:

5. Թաց ձեռքերով կարտոֆիլային ձողիկներ պատրաստել` մեջտեղում տեղադրելով պանիրը, թաթախել պաքսիմատի մեջ և տապակել 4 կողմից:

6. Մատուցել սոուսի հետ:

Բարի ախորժակ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել