Քանի որ Գորիկ Գուրգենիչը չանսաց զիմ յորդորին, էս դեպքում էլ ասաց` իշտահիդ քացախ, այն է` չփակեց ֆեյսբուքը, գլուխներս դինջանա, մի հատ էլ հասկանանք` ինչ կա - չկա:
Այսպիսով, Եվրասիական «համաժողովն» ավարտվեց:
Ղազախստանը հերթական, կներեք, էշությունն ասաց /էդ Գորիկ Գուրգենիչը կարող է: «ոչխար» ասել, ես սա չեմ: կարող էշ ասել: ընդորում Գորիկ Գուրգենիչի դեպքում էլ, իմ դեպքում էլ երկու կենդանիներն էլ աստվածաշնչյան են. գառը-ոչխաչը հեզության, մատաղացուի, իսկ էշով Քրիստոսը Երուսաղեմ մտավ/, եւ ուրեմն` Նազարբաեւն էս անգամ Պուտին հայրիկին ասաց, ոչ թե Թուրքիան կանդամակցի ՄՄ-ին, այլ մի ուրիշ ձեւ «պաստավա» արեց նրան, թե Եվրասիական մայրաքաղաքը կբերես Ղազախստանմ, բա ո՞նց
-Կարաս, Յանուկովիչին տասնհինգ միլիարդ տաս, մեզ մի մայրաքաղաքա չե՞ս տա:
Բատկայի պահանջների մասին լռենք, էն էլ մինչեւ Պուտինից չպոկռտի իր փայը, չի դինջանա:
Մեր մասով:
Երկու օր է մտածում էի, լավ` ինչու Սերժը գազային պայմանագիրը օդում կախեց, նոր գնաց Մոսկվա:
Մանվանդ որ ճանապարհային քարտեզի բոլոր հարցերի շուրջ կանխավ եւ երկաթյա պայմանավորվածություններ կային:
Հ.Գ. Էսօր հասկացա: Նազարբաեւից:
Բոլոր դեպքերում, Սերժը մտածում է` ՄՄ անդամների, հատկապես էն հարբեցողի` Ալիեւի լավ ընկեր Նազարբաեւի ու նույնքան լավ ըներ Բատկայի ճնշումները կամ դրանց իմիտացիան կարող են Պուտինին վախեցնել, առանց այն էլ ամալ չեկող ՄՄ-ի հարցում ու ինչ-որ իքս պահի Ռուսաստանը վերցնի ու մաքսային կետ դնի Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ` իր բոլոր հետեւանքներով հանդերձ:
Մտածելու բան է: Դրա համար է գազային համաձայնագրի վավերացումը մեզանում ունեցավ համարյա չվավերացված «տեսք»:
Հ.Գ. Ասա, Զառա, էն կշռաքարերերն ինչի՞ գողացար:
Հ.Գ. Որ սաղ օրը ստատուս չէի գրել, դրա համար էսքան երկար ստացվեց:
Մի փակեք ֆբ-ն, Գորիկ Գուրգենիչ, ստիպած կլինեմ անցնել վեպի, իսկ վեպ հիմա կարդցող չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել