Այսքան իրարանցումից հետո որոշ ՀՀԿ-ականներ, երեսներին գոմշի կաշի քաշած, հայտարարում են, թե Զարուհի Փոստանջյանը քրեական հանցագործություն է կատարել եւ օրենք է խախտել:
Կարծես թե նրանք մոռացել են իրենց կատարած ԲԱՑԱՀԱՅՏ խախտումները, օրենքի ոտնահարումները, եւ «դե, թքած սովորական մարդկանց վրա» կարգախոսով ընդունված օրենքները:
Գոնե ամոթ ունենան եւ սուս մնան: Զարուհին բացահայտ վերցնում է այդ քարտերը. դա գողություն չի համարվում: Գողության կադրերը չեն հրապարակվում լրատվամիջոցներում՝չհաշված մի քանի դեպքերի: Կարող էին, թող կանխեին:
Իսկ իրենք թաքուն (երբեմն նաեւ բացահայտ) թալանում են ժողովրդի ունեցվածքը, եւ հերիք չի անամոթաբար բենթլիներով ու ռոլս ռոյսերով գալիս են ԱԺ եւ երթեւեկում, այնպես երթեւեկում փողոցներով, որ բոլորը իմանան, որ իրենք են մեքենայի տերերը, մի հատ իրենք են հանդես գալիս մեղադրողի դիրքերից: ԱՄՈԹ Է, ԱՄՈԹ...
Հ.Գ. Զարուհին էլ աչքիս լույսի չի: Ես ամեն ինչը սիրում եմ ներկայացնել երկու կողմից: Նա էլ որոշ բաներ արել ու անում, որ, ըստ իս, ճիշտ չէ, բայց այս պարագայում նա գործել է որպես խիզախ պատգամավոր եւ մտահոգ քաղաքացի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել